26 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Դավիթ Մինասյանի գործով նոր զարգացում
Քաղաքական

Դավիթ Մինասյանի գործով նոր զարգացում

ՀՀ դատախազության հսկողության ներքո 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացվել է։ Այս մասին իմ ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Դավիթ...

Վերջինա Մալխասյան
14 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ դատախազության հսկողության ներքո 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացվել է։ Այս մասին իմ ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Դավիթ Մինասյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից», – գրել է Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնեմ, որ ապրիլի 1-ին ՀՀ դատարանը երկու ամսով երկարաձգել էր Դավիթ Մինասյանի նախնական կալանքը։ Ըստ մեղադրանքի՝ նա մարտի 29-ին, Ծաղկազարդի օրը, Սուրբ Աննա եկեղեցում, պատարագի ժամանակ, կատարել է խուլիգանական գործողություն՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպի։ Թեև նրա ձեռքը հետ են քաշել թիկնապահները, այդ գործողությունը որակվել է որպես պաշտոնատար անձի օրինական պաշտոնեական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտում։

Այս գործով Դավիթ Մինասյանին առաջադրվել էր երկու մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական պաշտոնեական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտելը), որոնք նախատեսում են մինչև հինգ տարի ազատազրկում։

Հատկանշական է, որ Քննչական կոմիտեն գործը հարուցել է հենց 452-րդ հոդվածով, չնայած վարչապետ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ կիրակնօրյա պատարագներին մասնակցում է բացառապես որպես Հայ Առաքելական Եկեղեցու շարքային հետևորդ։

Այս իրադարձությունից հետո համացանցում տարածվել էին տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես անվտանգության ծառայության աշխատակիցը ուժեղ հարված է հասցնում Դավիթ Մինասյանի դեմքին, ինչի հետևանքով պատանին վայր է ընկնում և երկար ժամանակ ուշքի չի գալիս։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!