24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ԵԺԿ-ն կոչ է արել Թուրքիային առերեսվել ճշմարտության հետ և հաշտեցման քայլեր ձեռնարկել
Միջազգային

ԵԺԿ-ն կոչ է արել Թուրքիային առերեսվել ճշմարտության հետ և հաշտեցման քայլեր ձեռնարկել

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակել է հայտարարություն, որում կոչ է արել Թուրքիային առերեսվել ճշմարտության հետ և անկեղծ քայլեր...

Արեգնազ Միքայելյան
24 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակել է հայտարարություն, որում կոչ է արել Թուրքիային առերեսվել ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ։

«Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ի նշան հիշատակի և համերաշխության։ Մեր պարտքն է արժանապատվորեն հարգել նրա հիշատակը և համառորեն հասնել արդարության։ Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ՝ ճանապարհ բացելով դեպի ավելի խաղաղ և համատեղ ապագա», – ասված է կուսակցության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեց հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունը, որը հետագայում վերածվեց հայերի լիակատար բնաջնջման։ Այս ողբերգության հետևանքով ավելի քան 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին և սովից ու խոշտանգումներից մահացան։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն։ Առաջինը հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանը (1965)։

Թուրքական իշխանությունները շարունակում են մարդկության դեմ այդ հանցագործության ժխտման քաղաքականությունը։ Ամեն տարի Հայաստանում և Սփյուռքում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!