20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացը գնահատվեց Երևանում
Միջազգային

ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացը գնահատվեց Երևանում

Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այց, որի ընթացքում քննարկվեցին ԵՄ-Հայաստանի գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման հարցերը։ Այս...

Արեգնազ Միքայելյան
19 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այց, որի ընթացքում քննարկվեցին ԵՄ-Հայաստանի գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման հարցերը։ Այս քայլը նախապատրաստական է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մարտի 19-20-ի Երևան այցին և ԵՄ-Հայաստանի առաջին գագաթնաժողովին։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին երկկողմ համագործակցության ամուր և փոխադարձ հանձնառությունը՝ առաջ մղելով հիմնական ռազմավարական առաջնահերթությունները։ Քննարկումների կենտրոնում էին տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ոլորտներում տարածաշրջանային կապակցվածության հարցերը։

Հատկանշական է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն ու դրա արդյունավետ իրականացմանը՝ համադրելով այն «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի» հետ։ Այս համատեղ ջանքերի շրջանակում սահմանվեցին ԵՄ օժանդակության հնարավոր տարբերակները՝ նպատակ ունենալով ամրապնդել տնտեսական կայունությունը և ստեղծել նոր հնարավորություններ առևտրի և շարժունակության ոլորտներում։

Կառավարության հետ հաստատվեց Հայաստանի համար ԵՄ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում նախատեսված բարեփոխումների և ներդրումների փաթեթի վերջնական նախագիծը։ Այն ներառում է 202.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ տրանշ, որի մասին նախկինում հայտարարել էր ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը՝ 2025 թվականի սեպտեմբերին իր այցի ընթացքում։

ԵՄ-ն նաև վերահաստատեց իր հաստատակամ հանձնառությունը աջակցելու ժողովրդավարական դիմակայունությանը՝ կարևորելով առաջիկա ընտրական գործընթացների անխաթարության պաշտպանությունը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!