26 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ԵՄ-ն չի պահանջում Հայաստանից ընտրություն կատարել իր գործընկերների միջև
Միջազգային

ԵՄ-ն չի պահանջում Հայաստանից ընտրություն կատարել իր գործընկերների միջև

Հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հստակեցրել է, որ Եվրամիությունը չի առաջարկում Հայաստանին ընտրություն կատարել իր գործընկերների միջև։ ԵՄ-ն հարգում է Հայաստանի...

Արեգնազ Միքայելյան
7 Հուլիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հստակեցրել է, որ Եվրամիությունը չի առաջարկում Հայաստանին ընտրություն կատարել իր գործընկերների միջև։

ԵՄ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումները և աջակցում է երկրի դիվերսիֆիկացման ձգտմանը։ Իր դիրքորոշման հիմնավորումը որպես օրինակ Մարագոսը բերել է 2013 թվականի իրադարձությունները, երբ Հայաստանը որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ միաժամանակ հրաժարվելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։

«Այդ որոշումից հետո ԵՄ-ն ոչ միայն չի փորձել պատժել Երևանին, այլև շատ կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այստեղ է, որպեսզի աջակցի Հայաստանի ինքնիշխան ընտրությանը և որոշմանը, թե ում հետ առևտուր անել, ինչպես և ինչ գործընկերություն իրականացնել։

Մարագոսը նաև հավաստիացրել է, որ ԵՄ-ն շահագրգռված է մարդկանց միջև շփումների դյուրացմամբ և վստահ է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի լիակատար ազատականացումը կիրականացվի շատ շուտով։

Անվտանգության ոլորտում համագործակցության հարցին անդրադառնալով՝ դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ ընդհանուր օգնության 30 մլն եվրո տրամադրելով։ Նա հիշեցրել է նաև ԵՄ քաղաքացիական առաքելության մասին, որը աջակցում է հայկական կողմի անվտանգությանը, և նշել, որ այս շաբաթ Հայաստանին կտրամադրվեն ականազերծման մեքենաներ։

Վերջում Մարագոսը հավելել է, որ Հայաստանը համաձայնել է մասնակցել ԵՄ քաղաքացիական առաքելություններին երրորդ երկրներում, սակայն դեռևս որոշված չէ այն երկիրը, որտեղ հայկական կողմը կներգրավվի։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!