16 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Պաշտոնական շնորհավորական ուղերձ՝ նվիրված Մալաքե Թաուսի տոնին
15 Ապրիլի, 2026
Հայաստանի զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան գործով սկսվել է քրեական վարույթ
15 Ապրիլի, 2026
ԿԸՀ-ն հայտարարում է վարչական ռեսուրսի կիրառման կանխարգելման մասին և ներկայացնում ռազմավարական նպատակները
15 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատիժները կարող են խստանալ տեխնոլոգիաների կիրառման դեպքում
Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումում զինվորականի մահվան դեպք է գրանցվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ այլ անդամ ձերբակալվել է
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով խափանման միջոցը մնում է անփոփոխ
Ընդդիմության համախմբումը՝ իշխանությունից Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը
Տուն/Միջազգային/Եպիսկոպոսաց հավաքը սկսել է աշխատանքները Սանկտ Փյոլթընում
Միջազգային

Եպիսկոպոսաց հավաքը սկսել է աշխատանքները Սանկտ Փյոլթընում

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքներն է սկսել Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ...

Արեգնազ Միքայելյան
18 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
72 0

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքներն է սկսել Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։

Հավաքի դիվանի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան ժողովականները մասնակցել են Արևագալի ժամերգությանը։ Հոգևոր խորհրդածությունից և աղոթական առանձնացումից հետո հետմիջօրեի մեկնարկել է հավաքի հիմնական աշխատանքը։

«Եպիսկոպոսաց հավաքը բացվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց միասնության մասին Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից ընթերցումը։ Ապա ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամն առցանց հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Այնուհետև մասնակիցներին իրենց ուղերձը հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվեց դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։

Նույն օրը Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսաց մասնակցությամբ տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց իր ողջույնի խոսքը հղեց Կաթոլիկ Եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը»։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!