16 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Պաշտոնական շնորհավորական ուղերձ՝ նվիրված Մալաքե Թաուսի տոնին
15 Ապրիլի, 2026
Հայաստանի զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան գործով սկսվել է քրեական վարույթ
15 Ապրիլի, 2026
ԿԸՀ-ն հայտարարում է վարչական ռեսուրսի կիրառման կանխարգելման մասին և ներկայացնում ռազմավարական նպատակները
15 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատիժները կարող են խստանալ տեխնոլոգիաների կիրառման դեպքում
Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումում զինվորականի մահվան դեպք է գրանցվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ այլ անդամ ձերբակալվել է
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով խափանման միջոցը մնում է անփոփոխ
Ընդդիմության համախմբումը՝ իշխանությունից Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը
Տուն/Միջազգային/Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպում
Միջազգային

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպում

Փետրվարի 5-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամներն՝ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը,...

Արեգնազ Միքայելյան
5 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
70 0

Փետրվարի 5-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամներն՝ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը, հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

Հանդիպման ընթացքում խորհրդարանական Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել Մայքլ Օ’Ֆլահերթիի ջանքերը՝ ուղղված Եվրոպայի խորհրդի շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործակցության հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել մի քանի կարևոր հարցերի, այդ թվում՝ կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը եւ Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող խնդիրներին։ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է իր ջանքերը տեղահանվածներին հաջողությամբ ինտեգրել հայկական հասարակության մեջ։

ԱԺ պատգամավորները նաեւ հանձնակատարի ուշադրությունը են հրավիրել Բաքվում պահվող անձանց հարցի վրա՝ ընդգծելով նրանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը, որոնք ներկայացնում են ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, հանդիպման ընթացքում ներկայացրել են ներհայաստանյան ներկայիս իրավիճակը, քննարկել մարդու իրավունքների պաշտպանության հարցը եւ, իրենց տեսանկյունից, անդրադարձել երկրում քաղբանտարկյալների առկայության խնդրին։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!