24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Եվրոպոլում կնշանակվի Հայաստանի կապի սպա
Միջազգային

Եվրոպոլում կնշանակվի Հայաստանի կապի սպա

Հայաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Եվրոպոլում կնշանակվի Հայաստանի կողմից կապի սպա։ Այս մասին հայտնի դարձավ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի...

Արեգնազ Միքայելյան
19 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Եվրոպոլում կնշանակվի Հայաստանի կողմից կապի սպա։ Այս մասին հայտնի դարձավ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

Հանդիպման ընթացքում նախարար Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը և կոնկրետ ոլորտներում գրանցված տեսանելի արդյունքները։ Նա ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և վերահաստատել հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու նախատեսված քայլերը։

Քննարկվել են նաև ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ գործընկերության ամրապնդման հնարավորությունները։ Նախարար Սարգսյանը կարևորել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը՝ որպես այդ գործընկերությունը ամրապնդելու կարևոր քայլ։

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով համատեղ ջանքերի արդյունքները։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներն ու գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունի առաջիկա այցի մանրամասները, որը, ըստ նախարար Սարգսյանի, կհանդիսանա համագործակցության նոր փուլի մեկնարկը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!