28 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Սոցիում/Երևանցիների մոտ կեսը դրական է գնահատում ոստիկանության փոփոխությունները
Սոցիում

Երևանցիների մոտ կեսը դրական է գնահատում ոստիկանության փոփոխությունները

Հունվարի 19-23-ը կատարված հարցման համաձայն՝ Երևանի բնակիչների մոտ կեսը դրական է գնահատում վերջին ոստիկանական փոփոխությունները։ Այս տվյալները հրապարակվել են MPG խորհրդատվական ընկերության կողմից...

Գոռնազ Խուդավերդյան
30 Հունվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հունվարի 19-23-ը կատարված հարցման համաձայն՝ Երևանի բնակիչների մոտ կեսը դրական է գնահատում վերջին ոստիկանական փոփոխությունները։ Այս տվյալները հրապարակվել են MPG խորհրդատվական ընկերության կողմից իրականացված «Դիսկոտեկա ավարիա» հարցման արդյունքների համաձայն։

Հարցվածների մեծ մասը, 14,8%-ը, նշել է, որ միանգամայն դրական է գնահատում ոստիկանության նոր կառուցվածքը և գործելակերպը։ 30,6% -ը հայտնել է, որ փոփոխությունները գնահատում է ավելի շուտ դրական։

Հարցվածների 20,1%-ը նշել է, որ փոփոխություններ նկատել չի, իսկ 7,3%-ը դրանք անվանել է ավելի շուտ բացասական։ Բացարձակ բացասական գնահատական տվել է հարցվածների 12,6%-ը, իսկ 14,5%-ը դժվարացել է տալ որևէ գնահատական։

Հարցմանը մասնակցածների կեսից ավելին՝ 68,7%, հայտնել է գոհունակություն Հայաստանի պարեկային ծառայության աշխատանքից։ 25,1% -ը նրանց աշխատանքը համարել է միանգամայն դրական, իսկ 43,6%-ը՝ ավելի շուտ դրական։ Բացասական գնահատական տվել է 23,3% -ը՝ 12,5% «ավելի շուտ բացասական» և 10,8% «բացարձակ բացասական»։ 8,3% -ը դժվարացել է պատասխանել։

Հարցումն իրականացվել է հեռախոսազանգերի միջոցով՝ Երևանի բնակիչների շրջանում։ Ընտրանքի ծավալը կազմել է 601 մարդ, իսկ ընտրանքի սխալանքը՝ + / – 3,8%։

MPG ընկերությունը 2011 թվականից աշխատում է որպես աշխարհում հասարակական կարծիքի ուսումնասիրման ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ Gallup միջազգային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում։ 2003 թվականից ի վեր ընկերությունը իրականացրել է ավելի քան 800 սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտություն։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!