Ընտրությունների արդյունքում Բաքվի և Անկարայի պահանջները կլինեն անվերջ
Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում Բաքվի և Անկարայի պահանջները Երևանին կլինեն անվերջ։ Այսպես կոչված, 300 000 ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» հարցը վերջը չի լինի։...
Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում Բաքվի և Անկարայի պահանջները Երևանին կլինեն անվերջ։ Այսպես կոչված, 300 000 ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» հարցը վերջը չի լինի։
Ունեմ շատ հոռետեսական կանխատեսումներ Հայաստանի համար՝ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում։ Բաքուն և Անկարան կշարունակեն Հայաստանին իր կենսունակությունից զրկելու իրենց ռազմավարությունը՝ մեզնից ինչ-որ կամազուրկ միավոր կթողնեն։
Դուք խոսում եք Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու մասին, բայց նրանք դրանով չեն սահմանափակվի։ Նրանք ամեն օր խոսում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի, անկլավների մասին, և վստահ եմ, որ այդ ցանկը կշարունակվի։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանում պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, որը հասկանում է, թե ինչ է պետական շահը, որտեղով են անցնում մեր կարմիր գծերը, և շարժվի այդ ուղղությամբ՝ առանց որևէ բախման։
Այս պահանջները առաջ են քաշվում այն պայմաններում, երբ 1989 թվականի մարդահամարի տվյալներով Հայկական ԽՍՀ-ում ապրում էին 60 հազարից մի փոքր ավելի ադրբեջանցիներ, որոնք բոլորը լքել են Հայաստանը կամավոր հիմունքներով և պետությունից ստացել համապատասխան փոխհատուցում։ Մինչդեռ, մոտ 500 հազար հայեր փախել են Ադրբեջանից՝ թողնելով այնտեղ իրենց ողջ ունեցվածքը։


