Թեհրանը ակնկալում է Մոսկվայի աջակցություն՝ Իրանի ժողովրդի իրավունքներին պաշտպանելու համար
Ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝...
Ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները։
Զրույցի ընթացքում Իրանի նախագահը Ռուսաստանի կողմից իրանական ժողովրդի իրավունքներին աջակցելու համար միջազգային հնարավորությունների օգտագործման հարցում աջակցություն է ակնկալում։ Նա նաև տեղեկացրել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանության մասին՝ որը նա որակել է բոլոր իրավական նորմերին և միջազգային կանոններին հակասող ակտ։
Փեզեշքիանը նշել է, որ «ճնշողները ձգտում են իրենց կամքը պարտադրել ժողովուրդներին իշխանության կույր և հուսահատ գործողությունների միջոցով»։ Սակայն նա ընդգծել է, որ Իրանի ժողովրդի զանգվածային և հերոսական ներկայությունն ի պաշտպանություն իր համակարգի և երկրի ապացուցեց, որ նման ագրեսիաները միայն ամրապնդում են ազգի վճռականությունը՝ պաշտպանելու սեփական ինքնիշխանությունը։
Իրանի նախագահը նաև հայտնել է, որ տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական խորհրդատվությունները պարզել են, որ ԱՄՆ ռազմակայաններին հարվածներ հասցնելը բացառապես պաշտպանական միջոց է, որն ուղղված է Իրանի և նրա ժողովրդի պաշտպանությանը։
Իր հերթին, Վլադիմիր Պուտինը մեկ անգամ ևս խորին ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն ղեկավարի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության առնչությամբ։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկիրը շարունակում է պաշտպանել մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, Իրանի շուրջ և ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում խնդիրների լուծման ուժային մեթոդներից հրաժարվելը և քաղաքական-դիվանագիտական կարգավորման ճանապարհին վերադառնալը։
Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի հետ իրանցի ժողովրդի համերաշխության համար և մանրամասն տեղեկացրել է հակամարտության ներկա սուր փուլում իրավիճակի զարգացման մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրանական կողմի հետ տարբեր խողովակներով շփումները կշարունակվեն։


