Իշխանության գործողությունները զարմանք չեն առաջացնում
Իրավիճակը հասել է այն կետին, որ երբևէ իշխանության կողմից կատարվող գործողությունները դարձել են կանխատեսելի։ Մի օր նրանք կսադրեն և, ըստ իրենց ցանկության, կձերբակալեն մարդկանց, իսկ ըստ իրավիճակի՝...
Իրավիճակը հասել է այն կետին, որ երբևէ իշխանության կողմից կատարվող գործողությունները դարձել են կանխատեսելի։ Մի օր նրանք կսադրեն և, ըստ իրենց ցանկության, կձերբակալեն մարդկանց, իսկ ըստ իրավիճակի՝ կմեկուսացնեն քաղաքական մրցակիցներին։ Օրենքը, իր հերթին, կկիրառվի յուրովի մեկնաբանությամբ՝ ծառայելով միայն նրանց նպատակներին։
Այս ռեժիմի համար անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ կամ ցանկացած այլ խավի պատկանելությունը որևէ տարբերություն կամ նշանակություն չունի։ Նրանց համար հաշվի են առնվում միայն քաղաքական նպատակները։
Այս պայմաններում ակտիվ գործող ընդդիմադիր ուժերի առաջին և ամենակարևոր խնդիրն է իրենց մոտեցումները կառուցել՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը։ Միայն այդպիսով կարելի է հասկանալ և հաղթահարել նրանց ռազմավարությունը։
Հիշեցնեմ, որ Հայաստանում այսօր շարունակվում են հոգևորականների, ինչպես նաև 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ դատավարությունները։ Երեկ հայտնի դարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, կերակրող մայր Գոհար Ղումաշյանի ձերբակալության մասին։ Այս իրադարձությունները հստակ ցույց են տալիս, թե որքան խորը և համակարգված է իշխանության հակաիրավական քաղաքականությունը։


