24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Իշխանությունները հերթական անգամ մանևրում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև
Միջազգային

Իշխանությունները հերթական անգամ մանևրում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև

Իշխող շրջանակները հերթական անգամ մանևրում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև, երբ պետք է՝ դառնում են արևմտամետ, երբ պետք է՝ ռուսամետ։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ...

Արեգնազ Միքայելյան
16 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իշխող շրջանակները հերթական անգամ մանևրում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև, երբ պետք է՝ դառնում են արևմտամետ, երբ պետք է՝ ռուսամետ։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ նրանք իրենց առջև խնդիր են դնում ընդունելի լինել բոլոր կողմերի համար, բայց պետք է, այնուամենայնիվ, գնահատել անցած ուղին և այդ ճանապարհին կատարված գործողությունները։

Օրինակ, 2021 թվականին ընտրություններին նրանք հանդես էին գալիս այն թեզով, թե պաշտպանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության շուրջ։ «Բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ են նրանք թողել այդ հայտարարությունից։ Այժմ նրանք պնդում են, որ ռուսական շահերի ամենահուսալի պաշտպաններն են», – նշել է Ռուստամյանը՝ հավելելով, որ, պարզապես, անհամատեղելի են իշխանությունների հայտարարությունները նրանց իսկ գործողությունների հետ։

Պատգամավորը նշել է, որ հարաբերությունների դեպքում դեպի Արևմուտք և Ռուսաստան վեկտորներն այնքան են շեղվել, որ դժվար թե հաջողվի տեղավորվել այդ սխեմայի մեջ։ «Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն վատացել, ապա ինչու՞ ՌԴ նախագահը տեսախցիկի առջեւ հայտարարեց Հայաստանի համար ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքների մասին։ Իշխանությունները բոլոր հարթակներում ընդդիմության մասին խոսում են՝ որպես կրեմլյան գործակալների, ուստի եվրոպական կառույցները աչք են փակում մարդու իրավունքների խախտումների վրա, քանի որ կարծում են, թե դա տեղի է ունենում, իբր, կրեմլյան գործակալների նկատմամբ։ Նույնը տեղի ունեցավ Եկեղեցու դեպքում», – եզրափակեց նա։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!