21 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Իրանական կողմը ցավում է հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագծի ձախողման համար
Միջազգային

Իրանական կողմը ցավում է հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագծի ձախողման համար

Հուլիսի 8-ի մամլո ասուլիսում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալության հետ կապված հարցին և նշել, որ Իրանը ցավում է հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագծի իրականացումը...

Արեգնազ Միքայելյան
8 Հուլիսի, 2026 2 Րոպեական ընթերցում

Հուլիսի 8-ի մամլո ասուլիսում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալության հետ կապված հարցին և նշել, որ Իրանը ցավում է հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագծի իրականացումը հաջողությամբ չի պսակվելու մասին։

«Դա մեր ափսոսանքներից մեկն է։ Ցավում ենք, որ այդ նախագիծը, որը հիմնված էր բարի կամքի, հետաքրքիր գաղափարի և երկու երկրների միջև առևտրի կենտրոն ստեղծելու ցանկության վրա, չի իրականացել։ Այդ նախագծում ներգրավված էին ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը», – ասաց դեսպանը։

Նա նաև պարզաբանեց, որ Իրանի դեսպանատունը հետևողականորեն մասնակցել է նախագծի շրջանակում առաջացող հարցերի լուծմանը՝ նպատակ ունենալով զարկ տալ երկկողմ առևտրին և ապահովել իրանական ապրանքների ավելի լայն ներկայություն հայկական շուկայում։

«Ցավոք, ինչպես այս նախագծի շրջանակներում, այնպես էլ այլ գործարար հարաբերություններում կողմերի միջև որոշակի տնտեսական տարաձայնություններ են առաջացել։ Մենք փորձեցինք մեր կողմից հարթել իրավիճակը, և ես անձամբ փորձեցի միջնորդ լինել կողմերի միջև ծագած վեճում։ Ես մինչև վերջ կապի մեջ էի երկու կողմերի հետ՝ փոխընդունելի լուծում գտնելու նպատակով։ Այսօր, երբ գործն արդեն դատական գործընթացի է, մենք հուսով ենք, որ փաստաթղթերի և ապացույցների հիման վրա հնարավոր կլինի հարցի լուծումը», – ընդգծեց Շիրղոլամին։

Դիվանագետը նաև հավելեց, որ հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը, Իրանը բնավ չէր ցանկանա, որպեսզի այդ համատեքստում որևէ խնդիր առաջանա։

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ընդհանուր իրավիճակին և Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, Իրանի դեսպանը նշեց, որ չէր ցանկանա միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը։ Նա հիշեցրեց, որ երկրում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են, և պաշտոնական Թեհրանը շնորհավորել է երկրում իշխող ուժին։

«Մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև հատուկ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան», – եզրափակեց Շիրղոլամին՝ հավելելով, որ Իրանը, ելնելով սեփական փորձից, կարող է ասել, որ երկրի ներսում պառակտումը ոչ մի լավ բան չի կարող հանգեցնել։ «Իրանն ի սրտե ցանկանում է տեսնել ուժեղ, միասնական, համախմբված Հայաստան», – եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են և մեղադրել խարդախություն կազմակերպելու և դրամական միջոցներն օրինականացնելու մեջ։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ նրա ղեկավարությամբ գործող խումբը 2022-2024 թվականներին Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով ավելի քան 21 մլն դոլարի վնաս է պատճառել։ Բացի այդ, նրան մեղադրում են նաև ապօրինի որսի համար։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!