Իրանի Կարմիր մահիկը պատրաստ է ընդունել բժշկական օգնություն Հայաստանից
Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ պատրաստակամություն ունի անհապաղ ընդունելու բոլոր անհրաժեշտ բժշկական նյութերն ու պարագաները։ Այս մասին հայտնում է Հայաստանում...
Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ պատրաստակամություն ունի անհապաղ ընդունելու բոլոր անհրաժեշտ բժշկական նյութերն ու պարագաները։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատանը ստացված հաղորդագրությունը՝ ի պատասխան երկրում պատերազմի պայմաններում Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ բազմաթիվ դիմումների։
Ըստ Կարմիր մահիկի հայտարարության՝ հաշվի առնելով տուժածների թվի անընդհատ աճը և բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածությունը, անհապաղ անհրաժեշտ է բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ, վիրաբուժական սարքավորումներ, շիճուկ և բժշկական պարագաներ։ Այդ պատճառով ընկերությունը կոչ է անում բոլոր հայրենակիցներին, անհատներին, հայկական կազմակերպություններին և բժշկական մատակարարներին հնարավորինս շուտ սկսել նշված նյութերի նախապատրաստումը՝ դրանք առաքելու համար։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դրամական օգնության տրամադրման համար «Մելլաթ» բանկի երևանյան մասնաճյուղում բացվել է հատուկ հաշվեհամար՝ 2080000000330400։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ավելի քան 200 երեխա։ Ըստ տարբեր աղբյուրների՝ զոհերի թիվը հասնում է 5 հազարի, իսկ վիրավորների՝ հազարավորի։


