21 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է ԵՊՀ-ում դասավանդելու դադարեցման մասին
Քաղաքական

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է ԵՊՀ-ում դասավանդելու դադարեցման մասին

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) 23 տարի դասավանդելուց հետո իմ աշխատանքը պաշտոնապես ավարտվում է։ Այս մասին ես հանրությանը տեղեկացնում եմ՝ ստանալով համալսարանի ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես...

Վերջինա Մալխասյան
8 Հուլիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) 23 տարի դասավանդելուց հետո իմ աշխատանքը պաշտոնապես ավարտվում է։ Այս մասին ես հանրությանը տեղեկացնում եմ՝ ստանալով համալսարանի ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի ստորագրությամբ համապատասխան ծանուցում։

Իմ հրաժարականի պատճառը, ինչպես ակնհայտ է, ոչ թե իմ դասավանդման որակի կամ ուսումնական ծրագրի հետ կապված խնդիրներն են, այլ իմ իրավապաշտպանական և հանրային գործունեությունը։ Իրավական և հասարակական հարցերում իմ հստակ դիրքորոշումները, որոնք հաճախ հակասում են պետական քաղաքականությանը, դարձել են այս որոշման հիմնական մոտիվը։

Այս քայլը, թեև անակնկալ է, ինձ համար հանգիստ խղճով է կատարվում։ Տասնամյակներ շարունակ ես իմ գիտական և հոգևոր ուժերը ներդրել եմ հայկական երիտասարդ սերունդների կրթության մեջ՝ ղեկավարվելով իմ Մայր բուհի նկատմամբ ունեցած բարոյական պարտավորությամբ։ 23 տարվա աշխատանքը ԵՊՀ-ում ես համարում եմ իմ կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։

Սակայն ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի այս որոշումը ես դիտարկում եմ որպես կամայականության և ապօրինության դրսևորում։ Այն, ցավոք, հստակ ցույց է տալիս, թե որքանով է խորապես ընդգրկված «ադրբեջանացման» հրեշավոր ծրագիրը, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայկական գիտության և կրթության համակարգի վեթինգն է։ Իմ հանդեպ կայացված որոշումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը։

Այս իրադարձությունները չեն փոխելու իմ կրթական և գիտական գործունեության ուղղությունը։ Շուտով ես կներկայացնեմ իմ վերջին՝ Մխիթար Գոշի «Հայոց Դատաստանագրքի» վերաբերյալ մենագրությունը, որի վրա ես աշխատել եմ ավելի քան վեց տարի։ Կարծում եմ՝ ընթերցողը կգտնի շատ նմանություններ իմ ժամանակի և այն ժամանակների միջև, երբ մարդիկ նույնպես պայքարում էին Հայաստանը «ապահայկականացման» ծրագրի դեմ և ենթարկվում էին տարատեսակ հալածանքների։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!