2 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանում հարցվածների մեծ մասը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է նախընտրում
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Բյուրեղավանի ջրային խնդիրը և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցության վերաիմաստավորումը
Երևանում նախատեսվում է Աշխատավորի օրվա տոնական շքերթ և համերգ
Հայաստանի Ազգային ժողովը հյուրընկալում է «Խորհրդարանը բոլորի համար» համաժողովը
ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները
Տուն/Սոցիում/Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ տարեվերջյան նիստ
Սոցիում

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ տարեվերջյան նիստ

Հոկտեմբերի 17-ի իրադարձությունից հետո առաջին անգամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը։ Այն վարել է...

Գոռնազ Խուդավերդյան
23 Դեկտեմբերի, 2025 2 Րոպեական ընթերցում

Հոկտեմբերի 17-ի իրադարձությունից հետո առաջին անգամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը։ Այն վարել է Կրթության, գիտության և մշակութային արժեքների նախարար (ԿԳՄՍ) Ժաննա Անդրեասյանը։

Նիստի ընթացքում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը ներկայացրեց համալսարանի գործունեության հիմնական արդյունքները։ Նա նշեց, որ ՀՊՄՀ-ն զգալիորեն բարելավել է իր դիրքերը միջազգային ռեյտինգային համակարգերում՝ Webometrics Rranking of World Universities և EduRank վարկանիշավորման սանդղակներում։

Լիլիթ Մկրտչյանը կարևորեց բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի բարեփոխման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև ելքային արդյունքների և ուսումնական մեթոդների համադրելիության ապահովումը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ կրթական ծրագրերի բարեփոխումները պետք է լիարժեքորեն համապատասխանեն Հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությանը՝ հաշվի առնելով դպրոցի ներկայիս պահանջները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պատրաստել ուսուցիչներ, որոնք տիրապետում են գնահատման և էլեկտրոնային համակարգերին, ժամանակակից դասավանդման մեթոդներին և ունեն բավարար հմտություններ՝ Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան դասավանդում իրականացնելու համար։

Նախարարը նաև կարևորեց կրթական ծրագրերի համադրելիությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքին և «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ կնքված պայմանագրին՝ ընդգծելով, որ բուհի հետագա ռազմավարական ծրագրերը պետք է կառուցվեն այդ սկզբունքների հիման վրա։

Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեցին նաև ԲՏՃՄ մասնագիտությամբ ընդունված ուսանողների թվաքանակի և նրանց հետագա մանկավարժական գործունեության վերլուծության արդյունքները։ Դրանք հիմք դարձան ընդունելության կարգում հնարավոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին որոշմանը, մասնավորապես՝ 3 տարի դպրոցում ուսուցիչ աշխատելու պարտադիր պահանջի սահմանմանը։

ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը տեղեկացրեց, որ բուհում վերանայվել է մանկավարժական պրակտիկաների ձևաչափը և շեշտադրվել է հետազոտական-նախագծային աշխատանքների դերը։ Նա նաև նշեց, որ հաջորդ տարում նախատեսվում են փոփոխություններ մասնագիտությունների ուսումնական պլաններում և մագիստրոսական կրթական ծրագրերում։

Նիստի ընթացքում հաստատվեց Մանկավարժական համալսարանի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը և 2026 թվականի բյուջեի նախահաշիվը։ Քննարկվեցին նաև մի շարք ընթացիկ հարցեր։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!