26 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/ԿԸՀ-ն հայտարարում է վարչական ռեսուրսի կիրառման կանխարգելման մասին և ներկայացնում ռազմավարական նպատակները
Քաղաքական

ԿԸՀ-ն հայտարարում է վարչական ռեսուրսի կիրառման կանխարգելման մասին և ներկայացնում ռազմավարական նպատակները

Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով 2024-2025 թվականների գործունեության զեկույցը, հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական...

Վերջինա Մալխասյան
15 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով 2024-2025 թվականների գործունեության զեկույցը, հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում անհրաժեշտ է խուսափել վարչական ռեսուրսի ցանկացած ձևի կիրառումից։

Այս խնդրի լուծման համար ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակվել է ուղեցույց, որը հանձնաժողովի կողմից ուղարկվել է բոլոր պետական հաստատություններին։

2024-2025 թվականներին հանձնաժողովը կազմակերպել է տեղական ինքնակառավարման մարմինների չորս ընտրություն՝ մեկը մեծամասնական, երեքը՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրությունների արդյունքները բողոքարկվել չեն։

Հանձնաժողովի ռազմավարական ծրագիրը, որը հաստատվել է ապրիլի 10-ին, նախատեսում է ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպում, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում, տեխնոլոգիական զարգացում, ընտրողների կրթության և իրազեկման բարձրացում, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների ներուժի զարգացում։

Վահագն Հովակիմյանը նաև անդրադարձել է տարածքային ընտրական հանձնաժողովների հնարավոր զարգացմանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով ընտրական համակարգի հետ կապված համաշխարհային միտումները, ակնհայտ է, որ այդ հանձնաժողովները պետք է ունենան ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մարզային նստավայրեր։

«Նախատեսում ենք նստավայրեր ունենալ 10 մարզերում։ Միջազգային գործընկերներից դրական արձագանք է ստացվել, և ԱԺ ընտրություններից հետո կնախաձեռնվի դրանց ձեւավորման գործընթացը», – ընդգծել է նա։

Վերջում նա նշել է, որ 2024 թվականից ԿԸՀ-ի կողմից կիրառվող թվային համակարգը մշտապես կատարելագործվում է։ Ընտրական գործընթացի գրեթե ողջ մասը թվայնացվել է, բացառությամբ բուն քվեարկության գործընթացի։ Ավելին, 300 և ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերում կապահովվի քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացի հեռարձակում։ Հովակիմյանը կարևորել է նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր սուբյեկտների՝ տեղական և տարածքային հանձնաժողովների անդամների, ԶԼՄ ներկայացուցիչների, դիտորդների և վստահված անձանց ուսուցումը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!