1 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
Նիկոլ Փաշինյանն ավարտին է հասցրել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը 100%-ով թուրքական մեդիա հոլդինգին վաճառելու գործարքը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանում 2025 թվականին դատարան հանձնված քրեական գործերի թիվը գերազանցում է 2024 թվականինը 23,8%-ով
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է վարել Ռումինիայի ՆԳՆ հետ
Կառավարության աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ղեկավարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հավաքել է եվրոպական դիվանագետներին Փարիզում
Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման աշխատանքային խմբի հանդիպումը
Տուն/Միջազգային/Հայաստանը խաղաղության եւ ժողովրդավարության ճանապարհով
Միջազգային

Հայաստանը խաղաղության եւ ժողովրդավարության ճանապարհով

Ես, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակության անդամ, Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ընթացքում ելույթ ունենալիս նշել եմ, որ Հայաստանն...

Արեգնազ Միքայելյան
20 Ապրիլի, 2026 2 Րոպեական ընթերցում

Ես, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակության անդամ, Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ընթացքում ելույթ ունենալիս նշել եմ, որ Հայաստանն այսօր կանգնած է խաչմերուկում՝ անցյալի օրինաչափությունների եւ ապագայի հնարավորությունների միջեւ։

Մեր երկիրը կատարել է եւ շարունակում է կատարել գիտակցված եւ երբեմն դժվար ընտրություններ՝ իր պետականության կենտրոնում դնելով ժողովրդավարությունն ու խաղաղությունը։ Այս ընտրությունը, որը սկսվեց 2018 թվականից, հեշտ չէր։ Այն ենթարկվել է բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, տարածաշրջանային անկայունություն եւ ներքին ճնշումներ։ Այնուամենայնիվ, Հայաստանը դիմացել է եւ ամրապնդվել։

Այսօր մեր երկիրը միջազգային ինդեքսներով ճանաչված է որպես խոսքի եւ լրատվամիջոցների ազատության բարձր մակարդակ ունեցող երկիր։ Սա ոչ թե վերացական նվաճում է, այլ իրականություն, որտեղ հանրային քննարկումը կենսունակ է, քննադատական եւ ազատ։

Սա հատկապես կարեւոր է ավելի լայն եվրոպական համատեքստում, որտեղ տեսնում ենք ավելի ու ավելի բարդ ընտրական դինամիկա եւ արտաքին աջակցությամբ ներքին գործընթացներին միջամտելու փորձեր՝ հիբրիդային գործիքների միջոցով։ Դժբախտաբար, Հայաստանը նույնպես բախվում է նմանատիպ մարտահրավերների՝ կազմակերպված ապատեղեկատվական արշավների եւ արտաքին շահերը սպասարկող օրակարգերի առաջխաղացման։

Առավել ցնցող եւ միաժամանակ ցավալի է այն, որ Հայ Առաքելական Եկեղեցու փաստացի առաջնորդի գլխավորությամբ բարձրաստիճան հոգեւորականները գործիքայնացվում եւ ակտիվորեն ներգրավվում են երրորդ երկրների շահերը Հայաստանի դեմ սպասարկելու գործում։

Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, իրավապահ մարմիններից մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին՝ ընդդիմության կողմից ընտրական գործընթացներում դրանց ապօրինի օգտագործման հիմնավոր կասկածներով։ Կան նաեւ փաստաթղթավորված դեպքեր, այդ թվում՝ ձայնագրություններ, որոնք վկայում են ընդդիմության կողմից ընտրակաշառքի համակարգված աշխատանքների մասին։

Սա նշում եմ՝ ընդգծելու համար մի պարզ իրողություն. Հայաստանում ժողովրդավարությունը ոչ միայն հռչակված է, այլեւ ակտիվորեն պաշտպանվում է, եւ Հայաստանի կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք ու վճռականություն դա անելու։

Զուգահեռաբար, մենք ականատես ենք լինում մեր տարածաշրջանում պատմական վերափոխման։ 2025 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը փոխեց այն իրողությունները, որոնք տասնամյակներ շարունակ անփոփոխ էին թվում։ Անկախությունից ի վեր առաջին անգամ անցել է ավելի քան երկու տարի, որոնց ընթացքում մեր սահմաններին չեն եղել զոհեր եւ վիրավորներ։ Տարածաշրջանային հաղորդակցությունները վերաբացվում են, եւ դիմակայության տրամաբանությունն աստիճանաբար փոխարինվում է փոխկապակցվածության տրամաբանությամբ։

Այնուամենայնիվ, այս առաջընթացը տեղի է ունենում փխրուն աշխարհաքաղաքական միջավայրում։ Հարեւան Իրանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները եւ ավելի լայն տարածաշրջանում ռազմական գործողությունները մեզ հիշեցնում են, թե որքան արագ կարող է կայունությունը վտանգվել։

Հարգելի՛ գործընկերներ, մենք ընտրել ենք խաղաղությունը հակամարտության փոխարեն, ժողովրդավարությունը վերահսկողության փոխարեն եւ երկխոսությունը բեւեռացման փոխարեն։ Մենք վճռական ենք շարունակել այս ճանապարհը եւ բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների՝ ձեր, աջակցությունը եւ համերաշխությունը մեր ջանքերին։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!