24 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
20 Հունիսի, 2026
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի նշանակումը և առաջին հանդիպումը
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության դեմ պայքարի բանագնացի հետ
Հայաստանը աշխատուժի ներմուծող է դառնում․ Բուլղարիայի հետ համագործակցության հեռանկարները քննարկվել են
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի ապագայի անբաժանելի մասն են
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
Տուն/Միջազգային/Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումն Աբդուլլահ Գյուլի հետ
Միջազգային

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումն Աբդուլլահ Գյուլի հետ

Ապրիլի 22-ին Դելֆիի տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։ Հանդիպման ընթացքում...

Արեգնազ Միքայելյան
22 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ապրիլի 22-ին Դելֆիի տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակել են մտքեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Այս հանդիպումը հատկապես հետաքրքրություն է առաջացնում պատմական համատեքստում։ Հիշեցնենք, որ հենց Աբդուլլահ Գյուլի նախագահության օրոք՝ 2008 թվականին, սկսվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև շփումները, որոնք հայտնի դարձան որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»։

Այդ թվականին Թուրքիայի նախագահը ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք ֆուտբոլային խաղին։ Սա Թուրքիայի պետության ղեկավարի առաջին այցն էր անկախ Հայաստան։

Սերժ Սարգսյանի պատասխան այցը տեղի ունեցավ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Հայաստանի նախագահը այցելեց պատասխան խաղին թուրքական Բուրսա քաղաքում։ Այս շփումների արդյունքում 2009 թվականի հոկտեմբերին ստորագրվեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։

Չնայած միջազգային հանրության սկզբնական լավատեսությանը՝ այդ գործընթացը փաստացի մտավ փակուղի։ Երկու երկրների խորհրդարաններն այդպես էլ չվավերացրին ստորագրված արձանագրությունները։ Ադրբեջանի ճնշման ներքո Թուրքիան հարաբերությունների կարգավորումը պայմանավորեց Ղարաբաղի հարցի լուծման հետ, ինչը հայկական կողմի համար անընդունելի պայման էր։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!