25 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Սոցիում/Հայաստանի դպրոցականները մեդալներ են նվաճել միջազգային ինֆորմատիկայի օլիմպիադայում
Սոցիում

Հայաստանի դպրոցականները մեդալներ են նվաճել միջազգային ինֆորմատիկայի օլիմպիադայում

Հայաստանի դպրոցականները հաջող ելք են ունեցել միջազգային ինֆորմատիկայի օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Այս տարվա օլիմպիադան, որը տեղի է...

Գոռնազ Խուդավերդյան
22 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի դպրոցականները հաջող ելք են ունեցել միջազգային ինֆորմատիկայի օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Այս տարվա օլիմպիադան, որը տեղի է ունեցել առցանց ձևաչափով, հավաքել է ավելի քան 440 աշակերտ 16 երկրից։

Մեր երկրի թիմը ներկայացվել է 6 ուսումնական հաստատության աշակերտներից՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից, «Քվանտ» վարժարանից, Այբ դպրոցից, Գյումրու Ֆոտոն վարժարանից, ինչպես նաև Գյումրու թիվ 7 և թիվ 41 հիմնական դպրոցներից։ Ընդհանուր առմամբ, օլիմպիադային մասնակցել է 20 հայաստանց աշակերտ՝ 11-ը ավագ (10-12-րդ դասարաններ) և 9-ը՝ կրտսեր (7-9-րդ դասարաններ) տարիքային խմբերից։

Ավագ տարիքային խմբում հայաստանյան թիմը նվաճել է 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Արծաթե մեդալը շահել է «Քվանտ» վարժարանի աշակերտ Գրիգորյան Ալեքսը (12-րդ դասարան), իսկ բրոնզե մեդալները՝ Գյոզալյան Վահագնը և Մացակյան Տիգրանը (երկուսն էլ՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան), Գրիգորյան Արենը և Մանուկյան Հայկը («Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան), ինչպես նաև Համբարյան Մամիկոնը (Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, 9-րդ դասարան)։

Կրտսեր տարիքային խմբում մեր թիմի հաջողությունն է ոսկե մեդալը, որը շահել է «Քվանտ» վարժարանի աշակերտ Քոչարյան Վաչեն (8-րդ դասարան)։ Բացի այդ, մեր աշակերտները նաև 2 բրոնզե մեդալ են նվաճել՝ Խոնդկարյան Հերբերտը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 9-րդ դասարան) և Ադամյան Հայկը («Քվանտ» վարժարան, 7-րդ դասարան)։

Հայաստանի թիմի ղեկավարներն էին Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը, ինչպես նաև համալսարանի մագիստրանտներ Սամվել Անդրեասյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Աշակերտների առցանց մասնակցությունը հնարավոր է դարձել ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի աջակցության շնորհիվ։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!