19 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Երևան-Գյումրի մայրուղում կկիրառվեն ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ
18 Ապրիլի, 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
17 Ապրիլի, 2026
Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը հանդիպել է Ռուսաստանի սպորտի նախարարի հետ
17 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանի ինքնիշխանությունը և խաղաղության գործընթացը՝ ցեղասպանության տրամաբանության արդյունք
Մոսկվայում քննարկվել է Հարավային Կովկասի և ուկրաինական ճգնաժամի հարցադրումը
Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ բախումների հետևանքով ձերբակալվել են 17 մարդ
Մայր Աթոռը կոչ է արել վերականգնել հոգևոր ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում
ՀՀ սահմանադրության նոր տեքստը դեռ պատրաստ չէ հրապարակման
Տուն/Քաղաքական/Հայաստանի կառավարման հիմքը՝ ներքին կոնֆլիկտների հրահրումն է
Քաղաքական

Հայաստանի կառավարման հիմքը՝ ներքին կոնֆլիկտների հրահրումն է

Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի կառավարման հիմնական սկզբունքը ներքին կոնֆլիկտների հրահրումն է։ Այս իշխանության գոյության միակ թթվածինը հասարակության պառակտումն է։ Այս մասին գրում եմ՝ որպես...

Վերջինա Մալխասյան
2 Փետրվարի, 2026 2 Րոպեական ընթերցում
79 0

Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի կառավարման հիմնական սկզբունքը ներքին կոնֆլիկտների հրահրումն է։ Այս իշխանության գոյության միակ թթվածինը հասարակության պառակտումն է։ Այս մասին գրում եմ՝ որպես «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ և ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Հասարակությունը յոթ տարի անընդհատ ենթարկվել է կոնֆլիկտների ալիքների։ Դրանք ստեղծվել են, հասարակությունը տրոհվել է՝ հասնելով մինչև ընտանեկան հարաբերությունների խզում։ Որոշ կոնֆլիկտներ աշխատել են, ուրիշները՝ ոչ, բայց նորերը հրահրվել են անընդհատ։

Այսօրվա հրահրվող կոնֆլիկտը թոշակառուների և միջին և ցածր սերնդի միջև է։ Կառավարությունը ցուցադրաբար միլիոնավոր դրամներ է հատկացնում բարձրաստիճան պաշտոնյաներին՝ որևէ կապ չունենալով նրանց աշխատանքի արդյունավետության հետ։ Սա քաղաքական կաշառք է, որը նպատակ ունի գնելու իշխանական համակարգի լոյալությունը։ Մյուս կողմից, հասարակությանը հայտարարվում է, թե տասը հազար դրամ տալն ի՞նչ է լուծում։ Սա անհարգալից վերաբերմունք է մոտավորապես կես միլիոն թոշակառուի հանդեպ, որոնց անուղղակի ասվում է՝ «դուք պետք է վատ ապրեք»։ Այս կերպ կոնֆլիկտ է հրահրվում դժվար ապրող թոշակառուների և «կաշառք» ստացած պաշտոնյաների միջև։

Այս վերաբերմունքը անընդունելի է մարդկանց նկատմամբ, ովքեր կառուցել են պետություն, անցել բոլոր դժվար փուլերը և սերունդներ են մեծացրել։ Իշխանությունը, անշուշտ, կփորձի իրեն սրբագրել, բայց հանրությունը տեսել է անկեղծ վերաբերմունքը թոշակառուների հանդեպ։ Սա չպետք է անանցնի անպատասխան։

Այս ներքին թշնամանքի պատմությունը սկսվեց 2018 թվականից։ Առաջին բաժանման սցենարը «նախկիններ» և «ներկաներ» էր, որը շուտով փոխարինվեց «սևեր» և «սպիտակներ» բանաձևով։ Այս բաժանումը մտավ ընտանիքներ։

Այնուհետև սկսվեց ռուսամետների և արևմտամետների կեղծ բաժանումը։ Օգտագործելով հայտնի սխեմաներ և ստեղծված համակարգեր, մարդիկ բաժանվեցին «ռսաստրուկների» և «առաջադեմ, ժողովրդավար» արևմտամետների, որոնք պետք է լռեին բոլոր այլանդակությունների ժամանակ։ Այս բաժանումը դեռ հաստաբուն ծառի նման արմատներ է ձգում հողի մեջ։

Դրան զուգահեռ շարունակվում է արցախցի-հայաստանցի բաժանումը, որը պատեհ պահի հիշեցվում է, կրքեր բորբոքում, հետո պահվում մի փոշոտ դարակում՝ անհրաժեշտության պահին օգտագործելու համար։

Հետո եկավ խաղաղություն բերողների և պատերազմի կողմակիցների այլանդակ սուտ բաժանումը։ Ովքեր դեմ են անարժանապատիվ զիջումներին, գերիների վերադարձի մոռացմանը և արցախցիների վերադարձի իրավունքի փակմանը, որակվեցին որպես պատերազմի կողմնակիցներ, իսկ իրենք՝ խաղաղություն բերողներ։ Այս բացարձակ կեղծ բաժանումը կլինի նրանց նախընտրական քարոզարշավի հիմքը։

Վերջին կոնֆլիկտը՝ եկեղեցին ասպատակողների և եկեղեցու պաշտպանների միջև, նույնիսկ ստեղծվել է վարչապետի պատվերով։

Համոզված եմ, որ նախընտրական փուլի համար իշխանությունը պատրաստում է նոր ներքին պառակտման թեմաներ։ Ոչ իշխանական բոլոր ուժերը պետք է միասնական հակազդեն սրան։ Չի կարելի թույլ տալ ներքին թշնամանքի նոր ալիքներ, քանի որ դրանք կեղծ են և սպասարկում են բացառապես մեկ հոգու և նեղ խմբի շահերը։ Իսկ պետության շահը լրիվ այլ տեղ է։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!