30 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է վարել Ռումինիայի ՆԳՆ հետ
28 Ապրիլի, 2026
Կառավարության աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ղեկավարի հետ
28 Ապրիլի, 2026
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հավաքել է եվրոպական դիվանագետներին Փարիզում
28 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագիրը
Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը դարձել է իրավական հակամարտության կենտրոն
Հայաստանի նոր անձնագրերը՝ առանց Արարատի
ՀՀ վարչապետի արձագանքը ԱՄՆ նախագահի մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներին
Տուն/Միջազգային/Հայաստանի նախագահը հավատարմագրեր է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
Միջազգային

Հայաստանի նախագահը հավատարմագրեր է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

Այսօր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։ Հանդիպման ընթացքում Նիկոլա Նիկոլովը հանձնել է իր հավատարմագրերը։...

Արեգնազ Միքայելյան
23 Դեկտեմբերի, 2025 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։

Հանդիպման ընթացքում Նիկոլա Նիկոլովը հանձնել է իր հավատարմագրերը։ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման։

Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխանցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի ջերմ ողջույնները։ Նա նաև հավաստիացրել է, որ համոզված է՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է էապես բարձրանալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և առկա ներուժի լիարժեք իրացման շնորհիվ։

Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ ձևաչափում և Եվրոպական միության հարթակում արդյունավետ համագործակցության կարևորությունը։

Զրույցի ընթացքում նշվել է փոխգործակցության ակտիվացման տեսանկյունից ուղիղ ավիաթռիչքների վերականգնման կարևորությունը՝ որպես տնտեսական, զբոսաշրջային և մարդասիրական կապերի խթանման գործիք։

Անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությանը՝ որպես քաղաքական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման արդյունավետ միջոց։ Այս համատեքստում նախագահը նշել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք միջազգային կարևոր միջոցառումների՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի և ՄԱԿ-ի COP-17 համաժողովի մասին՝ ընդգծելով դրանց դերը միջազգային համագործակցության և համատեղ օրակարգերի առաջմղման տեսանկյունից։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!