22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչը կալանավորվել է, իսկ «Հայաստան» դաշինքի անդամը՝ տնային կալանքի տակ է
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպում ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հետ
Տուն/Միջազգային/Հայաստանի վարչապետը կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու Գազայի շուրջ Խաղաղության խորհրդի առաջին նիստին
Միջազգային

Հայաստանի վարչապետը կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու Գազայի շուրջ Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Գազայի շուրջ Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը նախատեսված է փետրվարի 19-ին։ Այս մասին վարչապետը հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի...

Արեգնազ Միքայելյան
9 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Գազայի շուրջ Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը նախատեսված է փետրվարի 19-ին։ Այս մասին վարչապետը հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։

«Վերահաստատել եմ Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղ առաքելությանը, այդ թվում՝ Խաղաղության խորհրդի գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել ընթացիկ տարվա հունվարի 22-ին Դավոսում», – նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը և հաճույքով ընդունել է այն։

Գազայի շուրջ Խաղաղության խորհուրդը, որը նախաձեռնել է Դոնալդ Թրամփը՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման համար, գլխավորում է ինքը՝ Թրամփը։ Կազմակերպության առանցքային գործադիր խորհրդի կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Թրամփի փեսան Ջարեդ Քուշները, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերը, Apollo Global Management-ի գլխավոր տնօրեն Մարկ Ռոուենը և Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան։

Հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Գազայի շուրջ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել են 19 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Թրամփը կազմակերպության ստեղծումն անվանել է «մեծ ժառանգություն»՝ հավելելով, որ ակնկալում է հասնել խաղաղության ամբողջ աշխարհում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին կարող են միանալ նոր երկրներ։ Նրա խոսքով՝ հրավերներ են ուղարկվել 50 պետությունների, որոնցից 35-ը արձագանքել են, այդ թվում՝ Ռուսաստանն ու Բելառուսը։ Այս պահին մասնակցությունը հաստատած երկրների թիվը կազմում է 26, որոնց շարքում են Եգիպտոսը, Հորդանանը, Քուվեյթը, Ալբանիան, Կամբոջան և Բելառուսի Հանրապետությունը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!