27 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Հայաստանի տնտեսական ուղու ընտրության հարցը մնում է բաց
Միջազգային

Հայաստանի տնտեսական ուղու ընտրության հարցը մնում է բաց

Հայաստանի կողմից տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը մնում է բաց, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Օրերս մենք լսել ենք հայտարարություններ՝...

Արեգնազ Միքայելյան
25 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի կողմից տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը մնում է բաց, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Օրերս մենք լսել ենք հայտարարություններ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանից, այնպես էլ արտգործնախարարից, որոնցում նշվում էր, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Մենք լսել ենք այդ հայտարարությունները, սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանի տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը մնում է բաց», – նշել է Պեսկովը՝ հավելելով, որ այդ թեմայի մասին խոսվել է նաև Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում։

Պեսկովը հիշեցրել է, որ վարչապետ Փաշինյանը հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Երևանը մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ՝ ողջ ծավալով, սակայն զարգացնում է իր հարաբերությունները նաև այլ ուղղություններով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ։

«Ինչպես այն ժամանակ պարզաբանել էր Փաշինյանը, որոշակի պահի վերջնական որոշում կկայացվի, և այն կընդունվի հանրաքվեով, այսինքն՝ հայ ժողովուրդն է, ըստ էության, որոշելու այդ հարցը», – շարադրել է Պեսկովը։

Կրեմլում նաև խոստովանել են, որ Հայաստանի իշխանություններն իրենց բազմիցս խոսել են ռուսական գազի և այլ էներգառեսուրսների արտոնյալ, բավականին գրավիչ գների մասին։ «Դա իսկապես այդպես է։ Ռուսաստանը մնում է Էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար ոչ միայն բոլոր երկրներին, այլև հատկապես մերձավոր դաշնակիցներին ու գործընկերներին։ Սակայն, իհարկե, նման ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիոն կառույցների մասնակիցների համար։ Այնտեղ արդեն գների կատեգորիան շուկայական է», – հավելել է Պեսկովը՝ նշելով, որ հայ գործընկերները լիովին տեղեկացված են այդ մասին, և Երևանի ու Մոսկվայի միջև երկխոսությունը շարունակվում է։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը համարվում է Ռուսաստանի բարեկամ, Պեսկովը հստակ նշել է․ «Անշուշտ։ Մենք Հայաստանի հետ գտնվում ենք ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում՝ ԵԱՏՄ-ի շրջանակում»։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!