29 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ հայկական կուսակցությունների դիմումը ԵՄ ղեկավարությանը
28 Ապրիլի, 2026
Հայաստանի ՆԳՆ հրապարակել է ընտրողների նախնական ցուցակները
28 Ապրիլի, 2026
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
28 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆրանսիա
Գլխավոր դատախազությունը բռնագանձել է Կարապետ Գուլոյանի օգնականի ապօրինի ծագում ունեցող գույքը
Իսպանիայում «Գերնիկա» խաղաղության մրցանակը շնորհվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ընտրակաշառքի մեղադրանքով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն՝ պատերազմի թեմայի հրահրման և ժողովրդի անվտանգության մասին
Տուն/Միջազգային/Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են համագործակցության հեռանկարները
Միջազգային

Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։ Հանդիպման ընթացքում Չիլիի նախագահը ողջունել է իր հայ...

Արեգնազ Միքայելյան
11 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։

Հանդիպման ընթացքում Չիլիի նախագահը ողջունել է իր հայ գործընկերոջը և շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և Չիլի այցելելու համար։ Նա նշել է, որ, չնայած վերջին տասնամյակներում Չիլիում տեղի ունեցած արմատական փոփոխություններին, երկիրը պահպանում է ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերություններ իր գործընկերների հետ և հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ՝ հատկապես այն ոլորտներում, որոնք երկու երկրներին էլ հավասարապես հետաքրքրություն են ներկայացնում։

Ի պատասխան՝ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և հրավերի համար՝ միաժամանակ շնորհավորելով Կաստին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ։ Դուք շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնում մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ պետք է կարևոր խնդիրներ լուծեք»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցությունը խորացնելու հարցում և վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Հայաստանի նախագահը մանրամասն ներկայացրել է իր գործընկերոջը ընթացիկ գործընթացների վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր ոլորտների բացահայտման և առաջնահերթ ուղղությունների ճշգրտման շուրջ։ Այս համատեքստում հատուկ շեշտվել է արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցային մեծ ներուժի առկայությունը, որը կարող է նոր և արդյունավետ հարթակ դառնալ երկու երկրների համար։

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը Չիլիի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!