24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնված է դարավոր բարեկամության վրա
Միջազգային

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնված է դարավոր բարեկամության վրա

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրի...

Արեգնազ Միքայելյան
12 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

Ըստ դեսպանի՝ այդ համագործակցության հիմքում ընկած է ոչ միայն աշխարհաքաղաքական հաշվարկը, այլև մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու երկրների պատմական ընդհանրությունը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի անմար հիշողությունը։

Գուրգեն Արսենյանը նշել է, որ վերջին տարիներին հայկական բանակը կատարել է մի շարք կարևոր նվաճումներ։ Դրանցից են զինված ուժերի հիմնարար նոր, բարձրորակ զենքերով հագեցումը, զինծառայողների կամավոր ատեստավորման ծրագրերի հաջող իրականացումը, սերժանտական համակարգի ներդրումը, պարտադիր զինվորական ծառայության տևողության կրճատումը և զինված ուժերի թվայնացումը։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը և ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։

Միջոցառմանը ներկայացել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ հարգարժան հյուրեր։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!