11 Մարտ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը
10 Մարտի, 2026
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով պաշտոնական պարզաբանում
10 Մարտի, 2026
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
10 Մարտի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Գլխավոր դատախազությունը հաստատել է 323 միլիոն դրամ արժողությամբ գույքի բռնագանձման հաշտության համաձայնությունը
Թեհրանը ակնկալում է Մոսկվայի աջակցություն՝ Իրանի ժողովրդի իրավունքներին պաշտպանելու համար
Իրանի ղեկավարությունը հայտարարել է հարձակում չներկայացնելու մասին
ԵՄ դիտորդական առաքելությունը ճշտում է ադրբեջանցիների բնակության վայրերը Հայաստանում
Հայաստանում հարցման համաձայն՝ «Թրամփի ուղի» նախագծին աջակցում է 44%-ը, դեմ է՝ 47%-ը
Տուն/Քաղաքական/Հայաստանում հարցման համաձայն՝ «Թրամփի ուղի» նախագծին աջակցում է 44%-ը, դեմ է՝ 47%-ը
Քաղաքական

Հայաստանում հարցման համաձայն՝ «Թրամփի ուղի» նախագծին աջակցում է 44%-ը, դեմ է՝ 47%-ը

Հայաստանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ հասարակության կարծիքները «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ բաժանված են։ Հարցվածների 47%-ը դեմ է...

Վերջինա Մալխասյան
6 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
140 0

Հայաստանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ հասարակության կարծիքները «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ բաժանված են։ Հարցվածների 47%-ը դեմ է նախագծի իրականացմանը, մինչդեռ 44%-ը դրա աջակցողն է։ Այս տվյալները հրապարակվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից։

Հարցումն իրականացվել է 2026 թվականի փետրվարի 3-13-ը հեռախոսային հարցազրույցների (CATI) միջոցով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1506 քաղաքացի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ, որոնք ներկայումս բնակվում են Հայաստանում։

Հարցվածների մեծ մասը (34%) միանշանակ չի աջակցում նախագծին, իսկ 13%-ը՝ ավելի շուտ չի աջակցում։ 24%-ը միանշանակ աջակցում է, իսկ 20%-ը՝ ավելի շուտ աջակցում է։ 5%-ը նշել է, որ նախագծի մասին չի լսել, իսկ 4%-ը՝ հրաժարվել է կամ դժվարացել է պատասխանել։

Հիմնական մտահոգությունները

Հարցվածների 20%-ը նախագծի հիմնական թերություն է համարում բացասական տնտեսական ազդեցությունը, 16%-ը՝ թշնամական երկրների քաղաքացիների անարգել մուտքը Հայաստանի տարածք, 7%-ը՝ Սյունիքի կորստի սպառնալիքը, իսկ 5%-ը՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր տարածքային պահանջները։

Հիմնական առավելությունները

Հարցվածների 30%-ը նախագծի հիմնական առավելություն է համարում տնտեսական աճը, 19%-ը՝ խաղաղության հաստատումը, 16%-ը՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, 14%-ը՝ առևտրի աճը, իսկ 10%-ը՝ անվտանգության ամրապնդումը։

Քաղաքական դիրքորոշումներ

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նախագծի իրականացմանը հիմնականում աջակցում են ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, իսկ ընդդիմության կողմնակիցները մեծ մասամբ դեմ են նախագծին։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել էր Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը, որում նշվում էր, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել «Թրամփի ուղի» զարգացման ընկերության հիմնադրմանը, որը կառուցապատման իրավունքով կառավարվի 49 տարի։ Այս համագործակցությունը նախատեսվում է երկարաձգել ևս 50 տարով։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!