22 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/ՀայաՔվե-ն դատապարտում է 24news.am-ի YouTube-ալիքի դեմ հարձակումը
Քաղաքական

ՀայաՔվե-ն դատապարտում է 24news.am-ի YouTube-ալիքի դեմ հարձակումը

Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների միավորումը՝ «ՀայաՔվե»-ն, հանդես է գալիս հայտարարությամբ՝ կապված 24news.am ընդդիմադիր լրատվական կայքի YouTube-ալիքի արգելափակման հետ։ Ըստ մեր...

Վերջինա Մալխասյան
15 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների միավորումը՝ «ՀայաՔվե»-ն, հանդես է գալիս հայտարարությամբ՝ կապված 24news.am ընդդիմադիր լրատվական կայքի YouTube-ալիքի արգելափակման հետ։

Ըստ մեր տեղեկությունների, երեկվանից սկսած՝ 24news.am-ի յութուբյան էջը ենթարկվել է համատարած հարձակման։ Այս տեսահարթակը, որն ունի ավելի քան 300 հազար հետևորդ, արգելափակվել է նախընտրական ժամանակահատվածում։

Մենք այս իրադարձությունը գնահատում ենք որպես գործող վարչախմբի և նրա կողմնակիցների կողմից ազատ մամուլի լռեցման հերթական, բայց այս անգամ՝ ավելի բացահայտ փորձ։

Հիշյալ է, որ վարչախումբը, որը հաճախ խոսում է «հիբրիդային սպառնալիքներից» կամ «մոլդովական սցենարից», ինքն է անցել անթաքույց հիբրիդային հարձակման՝ փորձելով լռեցնել հայաստանյան ամենահեղինակավոր ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը։

«ՀայաՔվե» միավորումը խստորեն դատապարտում է այս ստոր հարձակումը՝ որպես խոսքի ազատության և ժողովրդի իրավունքի՝ տեղեկացված լինելու վրա կոպտագույն ոտնահարում։

Մենք մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում 24news.am-ի խմբագրակազմին և բոլոր հետևորդներին։ Միաժամանակ, պահանջում ենք պետական մարմիններից՝ անհապաղ հետաքննել և պատասխանատվության ենթարկել այս անօրինական գործողության կազմակերպիչներին։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!