17 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր ավիացիայի թռիչքները կարգելվեն
15 Ապրիլի, 2026
Հայաստանի դատարանը հետաձգել է Սամվել Կարապետյանի գործով նիստը
15 Ապրիլի, 2026
Հայաստան-ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել վերջին տարիներին
15 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը սկսել է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից
Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը մեկնարկել է Երևանում
Իշխանության գործողությունները զարմանք չեն առաջացնում
ԿԸՀ նախագահը բացատրել է երկքաղաքացիների ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները
Հայաստանի ժողովուրդը չի պետք որևէ պատճառով ձայն տա «պատերազմի եռագլուխին»
Տուն/Սոցիում/Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն կիրառվել է համաներում
Սոցիում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն կիրառվել է համաներում

Հակակոռուպցիոն դատարանի վճռով, որը մտել է օրինական ուժի մեջ, Հայաստանի մշակույթի նախկին նախարա Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և խարդախությանն օժանդակելու համար։...

Գոռնազ Խուդավերդյան
31 Հունվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
43 0

Հակակոռուպցիոն դատարանի վճռով, որը մտել է օրինական ուժի մեջ, Հայաստանի մշակույթի նախկին նախարա Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և խարդախությանն օժանդակելու համար։

Նրան դատապարտել են 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Սակայն, ինչպես նշվում է դատարանի վճռում, Հասմիկ Պողոսյանը ազատվել է պատժից՝ կիրառվելով 2018 թվականի նոյեմբերի 6-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը։

Հիշեցնենք, որ Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։ Նրա գործը, որտեղ նա մեղադրվում էր 2012-2016 թվականներին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով պետական շահերի դեմ՝ օժանդակելու «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելու համար, 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանձնվել էր դատարան։

Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ տարածքի վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել էր Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քառակուսի մետր մակերեսով տարածքի սեփականության իրավունքը։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!