24 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
20 Հունիսի, 2026
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի նշանակումը և առաջին հանդիպումը
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության դեմ պայքարի բանագնացի հետ
Հայաստանը աշխատուժի ներմուծող է դառնում․ Բուլղարիայի հետ համագործակցության հեռանկարները քննարկվել են
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի ապագայի անբաժանելի մասն են
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
Տուն/Միջազգային/ՀՀ ԱԳՆ-ն ստացել է Ռուսաստանի կողմից ուղարկված գրություն
Միջազգային

ՀՀ ԱԳՆ-ն ստացել է Ռուսաստանի կողմից ուղարկված գրություն

Հայաստանի Անվտանգության Խորհրդի գրասենյակը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է Ռուսաստանի կողմից ուղարկված պաշտոնական գրություն։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Հիշեցնենք, որ...

Արեգնազ Միքայելյան
27 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի Անվտանգության Խորհրդի գրասենյակը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է Ռուսաստանի կողմից ուղարկված պաշտոնական գրություն։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան կարող է խզել Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանը անդամակցելու գործընթացը։

Զախարովան նաև հերքել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը, թե Հայաստանը դեռևս չի ստացել Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գրավոր դիմում՝ համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկացման, մայիսի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը։ Այս փաստաթղթում հստակ նշված է, որ ԵՄ անդամակցության գործընթացի շարունակման դեպքում Ռուսաստանը կկասեցնի կամ միակողմանի կարգով կչեղյալ հայտարարի համագործակցության համաձայնագիրը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!