20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/ՀՀ դեսպանը քննարկել է քաղաքական երկխոսության խորացման հեռանկարները Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ
Միջազգային

ՀՀ դեսպանը քննարկել է քաղաքական երկխոսության խորացման հեռանկարները Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Չեխիայում Հայաստանի արտադպան Աշոտ Հովակիմյանը երկուշաբթի, փետրվարի 23-ին, ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Յիրժի Բրոդսկուն։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են...

Արեգնազ Միքայելյան
23 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Չեխիայում Հայաստանի արտադպան Աշոտ Հովակիմյանը երկուշաբթի, փետրվարի 23-ին, ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Յիրժի Բրոդսկուն։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հանդեպ փոխադարձ պատրաստակամությունը։

Քննարկվել են նաև ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող բարձրագույն մակարդակի միջազգային միջոցառումներին չեխական կողմի հնարավոր մասնակցության հարցերը։

Աշոտ Հովակիմյանը Յիրժի Բրոդսկուն ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում Վաշինգտոնյան համաձայնությունների կնքումից հետո ծավալված գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ վերջին զարգացումները և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!