17 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր ավիացիայի թռիչքները կարգելվեն
15 Ապրիլի, 2026
Հայաստանի դատարանը հետաձգել է Սամվել Կարապետյանի գործով նիստը
15 Ապրիլի, 2026
Հայաստան-ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել վերջին տարիներին
15 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը սկսել է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից
Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը մեկնարկել է Երևանում
Իշխանության գործողությունները զարմանք չեն առաջացնում
ԿԸՀ նախագահը բացատրել է երկքաղաքացիների ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները
Հայաստանի ժողովուրդը չի պետք որևէ պատճառով ձայն տա «պատերազմի եռագլուխին»
Տուն/Միջազգային/ՀՀ դեսպանությունը տեղափոխվում է Շվեյցարիայի մայրաքաղաք՝ Բեռն
Միջազգային

ՀՀ դեսպանությունը տեղափոխվում է Շվեյցարիայի մայրաքաղաք՝ Բեռն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպանության գտնվելու վայրի վերաբերյալ։ Ըստ որոշման՝ Ժնևում գործող ՀՀ դեսպանությունը...

Արեգնազ Միքայելյան
12 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
18 0

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպանության գտնվելու վայրի վերաբերյալ։ Ըստ որոշման՝ Ժնևում գործող ՀՀ դեսպանությունը տեղափոխվելու է Շվեյցարիայի մայրաքաղաք՝ Բեռն։

Այս քայլը կատարվում է այն հիմնավորմամբ, որ Ժնևի և Բեռնի միջև եղած աշխարհագրական հեռավորությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ օրակարգերի առանձնահատկությունները պահանջում են դիվանագիտական ներկայացուցչության տեղափոխում։

Հարկ է նշել, որ Շվեյցարիայի մայրաքաղաքում արդեն իսկ հավատարմագրված է շուրջ հարյուր դեսպանություն, որոնց շարքում են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի դեսպանությունները։

ՀՀ կառավարության հիմնավորման համաձայն՝ դեսպանության տեղափոխումը կնպաստի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ պարբերական շփումների ապահովմանը, կխթանի երկկողմ համագործակցության զարգացմանը և քաղաքական երկխոսության ակտիվացմանը։

Տեղափոխման հետ կապված տարեկան ծախսերը գնահատվում են 344.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով։ Առաջին տարվա համար, բացի ընթացիկ ծախսերից, կպահանջվի լրացուցիչ 62.8 հազար շվեյցարական ֆրանկին՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար։

Այս որոշումը պահանջում է 2026 թվականի պետական բյուջեով ԱԳՆ-ի 1128 ծրագրի համապատասխան միջոցառման ծախսերը ավելացնել 407.5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով։

ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 1992 թվականի ապրիլի 30-ից, Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով։ Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների հետևողական զարգացումը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!