21 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ պետական տեռորի պայմաններում
Քաղաքական

ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ պետական տեռորի պայմաններում

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորագույն պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում կազմակերպված ընտրություններ։ Ընտրական գործընթացի...

Վերջինա Մալխասյան
9 Հուլիսի, 2026 2 Րոպեական ընթերցում

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորագույն պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում կազմակերպված ընտրություններ։

Ընտրական գործընթացի ողջ ընթացքում իշխող վարչախումբը գործել է առանց միջոցների մեջ խտրություն դնելու սկզբունքով՝ լայնորեն կիրառելով ողջ վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային ղեկավարների ներգրավմամբ։ Քարոզչական և վարչական բոլոր հնարավոր միջոցները ուղղված էին ամեն կերպ սահմանափակելու քաղաքական մրցակցությունը և ազդելու ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա։

Արդյունքում, առաջին անգամ ՀՀ քաղաքացին զրկվեց իր ընտրելու իրավունքից, իսկ քաղաքական ուժը՝ խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքից՝ վարչական միջամտության հետևանքով։ Ընտրական խախտումների ծավալը և դրանց համակարգված բնույթը փաստում են ընտրությունները սոսկ իշխանության պահպանման միջոցի վերածելու վարչախմբի ձգտումները։ Ընտրական խախտումների վերացման պահանջը, որը քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված անհետևանք է թողնում, առաջացնում է հիմնավոր կասկածներ պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի պահպանման հետ կապված հարցումներով։

Այս խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է ոչ թե ժողովրդավարական ընտրությունների, այլ բացառապես Սահմանադրական դատարանի կողմնակալ որոշման և վարչական մեքենայություններով իրականացված մանդատների բաշխման արդյունքում։

Այս իրավիճակին զուգահեռ, նկատվում են արտաքին ուժի կենտրոնների և տարբեր դերակատարների բացահայտ միջամտություններ, որոնք լուրջ հարված են հասցրել Հայաստանի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը։

Հակառակ բոլոր դժվարությունների, սահմանափակումների և խոչընդոտների՝ հավաքական ընդդիմությունը կարողացել է պատկառելի ընտրաքվե արձանագրել։ Թեև «պաշտոնապես» արձանագրված արդյունքները թույլ են տալիս իշխող իշխանություններին վերարտադրվել, դա ակնհայտ է, որ իշխող վարչախումբը անկման ընթացքի մեջ է և կորցրել է իր լեգիտիմությունը։ Սրա վկայությունը նաև նոր թափ ստացած հետընտրական քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումներն են։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել՝ ձեռք բերելով վտանգավոր ներազգային և աշխարհաքաղաքական երանգներ։

Իշխող վարչախումբը շարունակաբար թիրախավորում է Անկախության հռչակագիրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմքերը, այն ամենը, ինչ եղել է համահայկական միասնության շաղախը։

Ստեղծված պայմաններում հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մատավարությամբ, նոր թափով և ուժգնությամբ։ Գլխավոր խնդիրը իշխող վարչախմբի Հայաստանի թուրքացմանը միտված կործանարար և աղետաբեր քաղաքականության կանխումն է, և այս առումով խիստ կարևոր է բոլոր առողջ, ազգային ուժերի համակարգված և համադրված աշխատանքը։ Հետևողական և աննահանջ պայքարը բոլոր ճակատներում հաջողության հասնելու միակ ճանապարհն է։ Հայկական ինքնության պահպանումը, ազգային և արժանապատիվ պետություն ունենալու հրամայականը պետք է դառնա համահայկական թիվ մեկ օրակարգ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!