11 Մարտ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը
10 Մարտի, 2026
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով պաշտոնական պարզաբանում
10 Մարտի, 2026
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
10 Մարտի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Գլխավոր դատախազությունը հաստատել է 323 միլիոն դրամ արժողությամբ գույքի բռնագանձման հաշտության համաձայնությունը
Թեհրանը ակնկալում է Մոսկվայի աջակցություն՝ Իրանի ժողովրդի իրավունքներին պաշտպանելու համար
Իրանի ղեկավարությունը հայտարարել է հարձակում չներկայացնելու մասին
ԵՄ դիտորդական առաքելությունը ճշտում է ադրբեջանցիների բնակության վայրերը Հայաստանում
Հայաստանում հարցման համաձայն՝ «Թրամփի ուղի» նախագծին աջակցում է 44%-ը, դեմ է՝ 47%-ը
Տուն/Քաղաքական/ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Քաղաքական

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ստացված տեղեկատվության կապակցությամբ։ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության...

Վերջինա Մալխասյան
10 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
1 0

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ստացված տեղեկատվության կապակցությամբ։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր անձանց միջոցով փորձում են ճնշում գործադրել հայազգի և Հայաստանի քաղաքացի հանդիսացող, ինչպես նաև տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Նրանց նպատակն է մղել վերջիններիս՝ աջակցելու Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական որոշ ուժերին։

ՆԳՆ Ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ տեղեկատվության հիման վրա, կազմվել է հաղորդում, որը փոխանցվել է Քննչական կոմիտե։ Հաղորդումը վերաբերում է այնպիսի հանցանքի առերևույթ նշաններին, որոնք են՝ անձանց ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելը նյութապես շահագրգռելու եղանակով, ինչպես նաև ընտրությանը մասնակցելուն հարկադրելը՝ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով։

ՆԳՆ Ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։ Ոստիկանությունը կոչ է անում լինել զգոն և նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել իրեն՝ զանգահարելով 112 հեռախոսահամարով կամ տեղեկատվությունն ուղարկելով mia@gov.am էլ․ փոստային հասցեին։ Տեղեկատվություն կարելի է փոխանցել նաև azdararir.am հարթակի միջոցով։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!