24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է վարել Ռումինիայի ՆԳՆ հետ
Միջազգային

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է վարել Ռումինիայի ՆԳՆ հետ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ռումինիայի ՆԳՆ պետական քարտուղար Բոգդան Դեսպեսկուի հետ։ Հանդիպման...

Արեգնազ Միքայելյան
28 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ռումինիայի ՆԳՆ պետական քարտուղար Բոգդան Դեսպեսկուի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հեռանկարները։ Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել և զարգացնել երկու երկրների ներքին գործերի մարմինների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը։

Համագործակցության հիմնական ուղղություններից մեկը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արմատական բարեփոխումների իրականացումն է։

Պատվիրակությունը նաև այցելել է Ռումինիայի ոստիկանության ակադեմիա, որտեղ հանդիպել է ակադեմիայի ռեկտոր Կատալին Անդրուշի հետ։ Կողմերը շարունակել են քննարկումները կրթական ոլորտին առնչությամբ հարցերի շուրջ և հայտնել են համագործակցությունն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։

Այս այցը կազմակերպվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ իրականացվելով համատեղ ջանքերով՝ Ռումինիայի ՆԳՆ «Ալեքսանդրու Իոան Կուզա» ոստիկանության ակադեմիայի հետ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!