ՀՀ սահմանադրության նոր տեքստը դեռ պատրաստ չէ հրապարակման
Ապրիլի 17-ի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ հրապարակման։ Նախարարը...
Ապրիլի 17-ի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ հրապարակման։
Նախարարը նշել է, որ տեքստի վերջնական ձևակերպման համար անհրաժեշտ ժամանակը բավարար չէր։ Ըստ նրա՝ բավարար ժամանակ չի եղել տեքստը իմաստավորելու, դրա փոփոխման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու և դրանք լրամշակելու համար։
«Տարաձայնություններ միշտ առաջանում են, քանի որ մենք երբեք միակողմանի որոշումներ չենք կայացրել և չենք կայացնում։ Սահմանադրության նման ծավալուն տեքստի պարագայում անհնար է, որ տարաձայնություններ չլինեն», – ասել է Գալյանը՝ ընդգծելով, որ գոյություն ունի ՀՀ սահմանադրության նախաբանի մի քանի տարբերակ։
Հարցին, թե արդյոք այդ տարբերակներում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, նախարարը պատասխանել է, որ տեքստը դեռ հրապարակված չէ, և որ ցանկացած հարցի պատասխանը կտեսնվի հրապարակումից հետո։ Նա հավելել է, որ հարցումներին այսպիսի պատասխան տալու իմաստը կորչում է, եթե տեքստը դեռ հրապարակված չէ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարը հավաստիացրել էր, որ սահմանադրության տեքստը կհրապարակվի մարտին։


