27 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ընդունել է Իրանի դեսպանին
Միջազգային

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպման ընթացքում Պողոսյանը շնորհավորել է...

Արեգնազ Միքայելյան
22 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպման ընթացքում Պողոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության կատարման գործում։ Նա նշել է երկու երկրների քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործերի շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական գործողությունների արդյունավետության հարցը։

Քննչական կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցությունը դարձել է առավել արդյունավետ՝ շնորհիվ Քննչական կոմիտեի և դեսպանատան միջև ամենօրյա և կառուցողական փոխգործակցության։

Իրանի դեսպանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ կեղծ թղթադրամների, արգելված դեղամիջոցների և այլ հարցերի վերաբերյալ տարբեր քրեական գործերի նախնական քննությունները կատարվում են օպերատիվ ռեժիմով։

Հանդիպման ընթացքում քնարկվել են նաև միջազգային հանցագործության, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ ջանքերը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!