24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ՀՀ օմբուդսմենը ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Ժնևի անվտանգության հարցերի կենտրոնին
Միջազգային

ՀՀ օմբուդսմենը ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Ժնևի անվտանգության հարցերի կենտրոնին

Ժնևի անվտանգության հարցերի կենտրոնի (ԺՀԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիցի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ես ներկայացրել եմ Հայաստանի զինված ուժերում...

Արեգնազ Միքայելյան
26 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ժնևի անվտանգության հարցերի կենտրոնի (ԺՀԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիցի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ես ներկայացրել եմ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված առկա խնդիրները։

Քննարկումը կենտրոնացել է մի քանի հիմնական ուղղությունների շուրջ։ Առաջինը՝ կին զինծառայողների իրավունքների ապահովումն է։ Երկրորդը՝ զինվորական անձնակազմի շրջանում բռնության, ինքնասպանության և ինքնավնասման դեպքերի կանխարգելման միջոցառումների և դրանց արձագանքման մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունն է։

Ներկայացնելով մեր աշխատանքը՝ նշել եմ, որ իմ գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար իրականացնում են մոնիթորինգային այցելություններ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասեր, զինվորական կոմիսարիատներ և զինվորական հոսպիտալներ։ 2025 թվականին այսպիսի այցելությունների թիվը զգալիորեն ավելացել է՝ համեմատած նախորդ տարիների հետ։

Զինվորական անձնակազմի իրավունքների պաշտպանության համատեքստում կարևոր է ընդգծել իմ գրասենյակի կողմից ստեղծված Զինվորական անձնակազմի իրավունքների փորձագիտական խորհրդի դերը։ Այս խորհուրդը համատեղում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբանների և ոլորտի փորձագետների փորձը՝ ապահովելով բազմակողմանի մոտեցում։

Մեր գրասենյակը ստանում է բազմաթիվ բողոքներ և հայտարարություններ, այդ թվում՝ անանուն, ինչը թույլ է տալիս ոչ միայն գրանցել առկա խնդիրները, այլև բացահայտել դրանց համակարգային բնույթը։ Մենք ոչ միայն վերլուծում ենք այս տվյալները, այլև առաջարկում ենք կոնկրետ և հստակ լուծումներ, որոնք ներառվում են իմ տարեկան զեկույցներում՝ նպաստելով դրանց համակարգված և արդյունավետ լուծմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև ընդգծեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրազեկվածության բարձրացման, կրթական բարեփոխումների իրականացման և բազմակողմ համագործակցության զարգացման կարևորությունը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!