15 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի գլխավոր դատախազը մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստին Չինաստանում
11 Ապրիլի, 2026
Երևանում մեկնարկել է առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված նվազագույն ինվազիվ թորակալ վիրաբուժությանը
11 Ապրիլի, 2026
Շիրակի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի կապակցությամբ հայտարարություն
11 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանը չպետք է լինի տարածաշրջանային տերությունների հակասությունների թիզակետը
Հայաստան-Էստոնիա հարաբերությունների նոր էջը. Երևանում բացվեց Էստոնիայի ռեզիդենտ դեսպանություն
ՀԱԿ-ը առաջարկում է «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» կառուցել՝ որպես «Թրամփի երթուղու» (TRIPP) այլընտրանք
Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին սեփական ընտրական հայտով
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բացատրում է ընտրական դաշինքի կազմավորման պատճառները
Տուն/Սոցիում/Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունում Հայաստանը ներկայացնում են Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը
Սոցիում

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունում Հայաստանը ներկայացնում են Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ դրոշակակիրներ 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը պատվավոր...

Գոռնազ Խուդավերդյան
7 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
14 0

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ դրոշակակիրներ 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը պատվավոր առաքելությունն իրականացրին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը։

Խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ չորս վայրերում՝ Միլանում, Կորտինա դ ‘Ամպեցոյում, Պրեդացոյում և Լիվինյոյում։ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցավ արարողության հիմնական մասը։ Օլիմպիադա-2026-ը կանցկացվի փետրվարի 6-22-ը՝ Միլանում և Կորտինա դ ‘Ամպեցոյում։ Խաղերի շրջանակում մրցանակների 116 հավաքածու կխաղարկվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտական կոմպոզիցիայի օգտագործման կապակցությամբ։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ստեղծագործության վերնագիրն իբրև արտացոլում է անջատողական քաղաքականության գաղափարական էությունը։

Մինչդեռ խոսքը վաղուց ծանոթ և հայկական մշակութային տարածքում լայնորեն օգտագործվող երաժշտական ստեղծագործության մասին է, որն օգտագործվում է բացառապես որպես ծրագրի գեղարվեստական տարր։ Մարզիկների կողմից որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, իսկ ծրագիրն ինքնին հաստատվել և թույլատրվել է մրցումներին միջազգային մարզական կառույցների կողմից։

Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը զույգը հանդես է գալիս 2019 թվականից։ Նրանք Հայաստանը ներկայացնում են 2025 թվականի մայիսից։ Հենց Արա Գևորգյանի «Արցախ» կոմպոզիցիայով Ակոպովան և Ռախմանինը արծաթե մեդալներ են նվաճել Պեկինում կայացած ISU to Milano որակավորման մրցաշարում՝ ապահովելով Հայաստանի օլիմպիական քվոտան։ Զուգասահքի կարճ ծրագրում նրանց ելույթը նախատեսված է փետրվարի 15-ին։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!