24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ՄԻԵԴ-ն պարտավորեցրել է Ադրբեջանին հրապարակել հայ գերիների դատավճիռները
Միջազգային

ՄԻԵԴ-ն պարտավորեցրել է Ադրբեջանին հրապարակել հայ գերիների դատավճիռները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կրկին պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը տրամադրել տեղեկություններ Ադրբեջանում պահվող հայ գերիների դեմ հարուցված քրեական գործերի...

Արեգնազ Միքայելյան
16 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կրկին պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը տրամադրել տեղեկություններ Ադրբեջանում պահվող հայ գերիների դեմ հարուցված քրեական գործերի շրջանակում կայացված դատավճիռների մասին։

Ադրբեջանը շարունակաբար դիմում է ՄԻԵԴ՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում է երկիրը պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ՝ կալանավորված հայերի պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և իրականացված բժշկական հետազոտությունների մասին։ Ադրբեջանը պնդում է, որ բոլոր գործընթացները թափանցիկ են և հրապարակային։

ՄԻԵԴ-ն 2026 թվականի ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը։ Դատարանը կրկին պահանջել է ներկայացնել տեղեկություններ կալանավորվածների պահման վերաբերյալ, ինչպես նաև դատավճիռների պատճենները կամ ամփոփագրերը։ Զեկույցը պետք է ներառի դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բաքվի դատարանը «շինծու մեղադրանքներով» ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!