24 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ՄԻԵԴ-ն քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի գանգատը
Միջազգային

ՄԻԵԴ-ն քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա...

Արեգնազ Միքայելյան
16 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի ներկայացրած գանգատը։

Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» (հաստատված նախադեպային իրավունք) ընթացակարգով։ Այս ընթացակարգը նշանակում է, որ դիմումում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։

Փաստաբանների գանգատը վերաբերում է մի քանի հիմնական հարցի՝ կալանքի իրավաչափությանը, դրա տևողության հիմնավորվածությանը, դատարանների որոշումների պատճառաբանվածությանը, ինչպես նաև իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։

Պաշտպանական թիմը նշում է, որ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է գտնվում արդեն շուրջ երեք տարի։ Նրան մեղադրում են ռազմամթերքի, այդ թվում՝ հրթիռների մատակարարման գործընթացում չարաշահումներին առնչվող քրեական գործով։ Այս գործով մեղադրվում են նաև Հայաստանին սպառազինություն մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։

Փաստաբանները նաև հիշեցնում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ դատարանը որոշում չի կայացրել այդ բողոքի վերաբերյալ։ Նրանք ընդգծում են, որ դատական գործընթացը Հայաստանում շարունակվում է։

Այս փուլում ՄԻԵԴ-ի քննությունը վերաբերում է բացառապես Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության վերջնական արդյունքը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!