22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
Տուն/Սոցիում/Միջերկրական ծովից Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն
Սոցիում

Միջերկրական ծովից Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետերոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ միջերկրական ծովից առաջացած նոր ցիկլոնը մոտենում է Հայաստանին և կմնա երկրում...

Գոռնազ Խուդավերդյան
30 Հունվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետերոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ միջերկրական ծովից առաջացած նոր ցիկլոնը մոտենում է Հայաստանին և կմնա երկրում մինչև փետրվարի 4-ը։

Ըստ փոխտնօրենի՝ ցիկլոնը կբերի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Վերջին 4-5 օրերի ընթացքում արարատյան դաշտում սառը օդը լճացել է։ Սակայն հունվարի 31-ի երեկոյից մինչև փետրվարի 3-ը Հայաստանում, այդ թվում՝ Երևանում, ջերմաստիճանը կբարձրանա մոտավորապես 7-8 աստիճանով։

Նա նաև նշել է, որ վաղվա երեկոյից մինչև փետրվարի 4-ը երկրի շրջաններում սպասվում են տեղումներ, որոնք հիմնականում կլինեն ձյուն։ Լեռնային շրջաններում կաճեն քամու պոռթկումները՝ մինչև 17-20 մ/վրկ, ինչպես նաև սպասվում են ցածր հորիզոնական տեսանելիությամբ ձնաբքեր։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!