21 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչը կալանավորվել է, իսկ «Հայաստան» դաշինքի անդամը՝ տնային կալանքի տակ է
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպում ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հետ
Տուն/Քաղաքական/«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
Քաղաքական

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

Հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի արտուղար Մարիաննա...

Վերջինա Մալխասյան
19 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի արտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

Ըստ դաշինքի՝ դիմումը հիմնված է իշխանությունների կողմից կազմակերպված ընտրական գործընթացի զանգվածային և կազմակերպված խախտումների վրա։ «Ուժեղ Հայաստան»-ը պահանջում է չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2026 թվականի հունիսի 14-ի «Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների մասին» որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ ապահովել ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 14-ին հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ դրանց՝ խորհրդարան են անցնում հետևյալ կուսակցությունները․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,7456% ձայնով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,2710% ձայնով։
«Հայաստանը» դաշինքը՝ 9,9231% ձայնով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը, չկարողացավ հաղթահարել խորհրդարանի 4 տոկոսի անցողիկ շեմը՝ ստանալով ընդամենը 3,9893 տոկոս։

Այսպիսով, ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր ավելի քան 200 ձայն։ Դրա հետևանքով մանդատների բաշխումը կատարվեց հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 64 մանդատ՝ ապահովելով խորհրդարանում 3/5 սահմանադրական մեծամասնություն։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացավ 29 մանդատ, իսկ «Հայաստանը» դաշինքը՝ 12 մանդատ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3/5 մեծամասնությունը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն չի ապահովում 2/3 մեծամասնությունը, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում ուղղակի փոփոխություններ կատարելու համար։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!