24 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
20 Հունիսի, 2026
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի նշանակումը և առաջին հանդիպումը
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության դեմ պայքարի բանագնացի հետ
Հայաստանը աշխատուժի ներմուծող է դառնում․ Բուլղարիայի հետ համագործակցության հեռանկարները քննարկվել են
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի ապագայի անբաժանելի մասն են
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
Տուն/Քաղաքական/«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին մեղադրում են ընտրակաշառք տալու համար
Քաղաքական

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին մեղադրում են ընտրակաշառք տալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում սկսվել է քրեական վարույթ՝ կապված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ընտրակաշառք տալու փաստի հետ։ Ըստ կոմիտեի տվյալների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության...

Վերջինա Մալխասյան
22 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում սկսվել է քրեական վարույթ՝ կապված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ընտրակաշառք տալու փաստի հետ։

Ըստ կոմիտեի տվյալների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, համագործակցելով Շիրակի մարզի Անի համայնքի կուսակցության պատասխանատուի և այլ անձանց հետ, Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի խումբ ընտրողների տվել է 70․000-ից մինչև 200․000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։

Հանցավոր գործունեությանը օրինական տեսք հաղորդելու նպատակով խմբի անդամները ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ։ Նրանց վճարումները կատարվել են ոչ թե իրական կատարված աշխատանքի համար, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձերբակալվել են մի քանի անձ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!