22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչը կալանավորվել է, իսկ «Հայաստան» դաշինքի անդամը՝ տնային կալանքի տակ է
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպում ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հետ
Տուն/Միջազգային/Պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ
Միջազգային

Պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ

Փետրվարի 5-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...

Արեգնազ Միքայելյան
5 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Փետրվարի 5-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեն գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության միջև 2025-2026 թթ․ համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցերը։

Դաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքը՝ դրանք դրական գնահատելով։ Նա ընդգծել է ձևավորված համագործակցության արդյունքները և նշել, որ այն արդյունավետ է։

Իր հերթին Արման Սարգսյանը բարձր է գնահատել նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։ Նա ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական և կառուցողական համագործակցության կարևորությունը՝ որպես երկուստեք օգտակար և հարուստ փորձով համագործակցություն։ Նա նաև հայտնել է պատրաստակամություն դիտարկել և աջակցել համագործակցության նոր առաջարկների իրականացմանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններն ու աջակցությունը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!