19 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Սոցիում/Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է 28 կիլոգրամ «հաշիշ» թմրամիջոցներ պարունակող գաղտնարաններ
Սոցիում

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է 28 կիլոգրամ «հաշիշ» թմրամիջոցներ պարունակող գաղտնարաններ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է իր աշխատանքը Հայաստանի պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման կանխարգելման ուղղությամբ։ Օրերս...

Գոռնազ Խուդավերդյան
18 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է իր աշխատանքը Հայաստանի պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման կանխարգելման ուղղությամբ։

Օրերս «Ագարակ» սահմանային անցման կետով մուտք գործող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջ. Շ.-Ի կողմից շահագործվող բեռնատար տրանսպորտային միջոցի նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելիս հայտնաբերվել է ապօրինի բեռ։ Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ և ուղղություն ունեին Վրաստան։

Բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության, որի արդյունքում կասկածելի պատկերներ չեն արձանագրվել։ Սակայն մաքսային հսկողությունը շարունակվել է ՊԵԿ-ի շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով։ Շունը ցուցաբերել է թմրադեղեր հայտնաբերելու վարքագիծ՝ հատկապես բեռնատարի կցորդի աջ և ձախ հատվածներում։

Ավելի մանրամասն զննության նպատակով տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հարավային տերմինալ մաքսային պահեստ։ ՊԵԿ-ի աշխատակիցները, կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ, ապամոնտաժել են կցորդի մետաղական հատվածները։

Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված և զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված էր շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով 111 հատ առանձին փաթեթներով «հաշիշ» տեսակի թմրամիջոց։

Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու կասկածի հիմքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է և տեղափոխվել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հնարավոր հանցավոր կապերը բացահայտելու նպատակով։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!