20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Պոլսո հայոց պատրիարքի դիրքորոշումը Եպիսկոպոսաց հավաքի և ներկա իրավիճակի վերաբերյալ
Միջազգային

Պոլսո հայոց պատրիարքի դիրքորոշումը Եպիսկոպոսաց հավաքի և ներկա իրավիճակի վերաբերյալ

Որպես Պոլսո հայոց պատրիարք, համարում եմ անհրաժեշտ ներկայացնել իմ դիրքորոշումը Ավստրիայում տեղի ունեցած Եպիսկոպոսաց հավաքի և Հայաստանում ընթացող իրադարձությունների շուրջ։ Վիեննայի Եպիսկոպոսաց հավաքի...

Արեգնազ Միքայելյան
25 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Որպես Պոլսո հայոց պատրիարք, համարում եմ անհրաժեշտ ներկայացնել իմ դիրքորոշումը Ավստրիայում տեղի ունեցած Եպիսկոպոսաց հավաքի և Հայաստանում ընթացող իրադարձությունների շուրջ։

Վիեննայի Եպիսկոպոսաց հավաքի ընթացքում, որպես Մայր Աթոռի ներկայացուցիչ, ես ժողովական հայրերին և Վեհափառ Հայրապետին փոխանցեցի երկու հիմնական առաջարկ։

Առաջին առաջարկը սինոդականության ստեղծումն էր։ Իմ կարծիքով՝ այս կառույցը կարող է հող պատրաստել կառավարության հետ բանակցությունների և համաձայնության հասնելու համար՝ նպաստելով ներկայիս ճգնաժամից դուրս ելք գտնելուն և ամրապնդելով Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դիրքերը։

Երկրորդ առաջարկը վերաբերում էր Ազգային Եկեղեցական Ժողովի գումարմանը։ Ես կարծում եմ, որ եպիսկոպոսների այս հավաքը պետք է լինի այն հանգուցային կետը, որտեղ կճշտվի Ժողովի գումարման ամսաթիվը և կկազմվի համապատասխան հանձնախումբ։

Այս խառնաշփոթ իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները հակաեկեղեցական քաղաքականություն են իրականացնում՝ կալանավորելով եպիսկոպոսների և քահանաների, իսկ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հեղինակազրկված է, Մայր Աթոռը պետք է ցուցաբերի խելամտություն և պաղարյունություն՝ խուսափելով հակամարտության խորացումից։

Իմ կարծիքով՝ Կաթողիկոսի կարգավիճակը վերաճշտելու միակ անառարկելի համաեկեղեցական կառույցը Ազգային Եկեղեցական Ժողովն է, և հենց այն պետք է լինի այս ճգնաժամի լուծման հիմքը։

Ես նաև ցանկանում եմ նշել, որ սփյուռքահայերը, որոնք հիմնականում դիտորդի դիրքերում են, շփոթված են այս իրադարձություններից։ Հայ ազգի երկու սրբությունները՝ Եկեղեցին և Պետությունը, իրար մաշեցնելու փոխարեն պետք է միասնական գործեն ազգի բարօրության համար։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!