17 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր ավիացիայի թռիչքները կարգելվեն
15 Ապրիլի, 2026
Հայաստանի դատարանը հետաձգել է Սամվել Կարապետյանի գործով նիստը
15 Ապրիլի, 2026
Հայաստան-ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել վերջին տարիներին
15 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը սկսել է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից
Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը մեկնարկել է Երևանում
Իշխանության գործողությունները զարմանք չեն առաջացնում
ԿԸՀ նախագահը բացատրել է երկքաղաքացիների ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները
Հայաստանի ժողովուրդը չի պետք որևէ պատճառով ձայն տա «պատերազմի եռագլուխին»
Տուն/Սոցիում/Սևանա լճի ափամերձ տարածքներում շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են
Սոցիում

Սևանա լճի ափամերձ տարածքներում շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

Գլխավոր դատախազության կողմից սկսված համակարգված աշխատանքների շրջանակում Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ Այս շաբաթվա սկզբին,...

Գոռնազ Խուդավերդյան
3 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
88 0

Գլխավոր դատախազության կողմից սկսված համակարգված աշխատանքների շրջանակում Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։

Այս շաբաթվա սկզբին, փետրվարի 2-ին, ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը կից կառույցները։ Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այդ առանձնատունը։ Քանդվել են պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ, որոնք գտնվում էին բացարձակ նիշից ցածր։

Այս աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 30-ին, երբ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր ապօրինի կառուցվածքների ապամոնտաժման համապարփակ ծրագրի մեկնարկի մասին։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս, Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 14 հողամասերում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված շուրջ 40 շենք-շինություն։ Բացի այդ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել է 2 պայմանագիր։

Այս միջոցառումները իրականացվում են Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության համատեղ ջանքերով։ Դրանց շարքում են նաև այլ գործեր, որոնք վերաբերում են Ռուբեն Հայրապետյանի, Սեյրան Օհանյանի և «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատներին։

Գլխավոր դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, և մի շարք գործերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!