21 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Տավուշի մարզի դատախազությունը դիմել է դատարան՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության աճուրդը անվավեր ճանաչելու պահանջով
Քաղաքական

Տավուշի մարզի դատախազությունը դիմել է դատարան՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության աճուրդը անվավեր ճանաչելու պահանջով

Իր իրավասության շրջանակներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի հունիսի 22-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում։ Հայցը ներկայացված է...

Վերջինա Մալխասյան
8 Հուլիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իր իրավասության շրջանակներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի հունիսի 22-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում։

Հայցը ներկայացված է ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը անվավեր ճանաչելու և դրա հետևանքները կիրառելու պահանջով։

Հայցադիմումը վերաբերում է 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքին։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և որպես միջոցառում կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!