Տիգրան Գալստյանը մասնակցել է Բուխարեստում կայացած միջազգային համաժողովի պանելային քննարկմանը
Բուխարեստի Կիբերդիվանագիտության միջազգային 5-րդ համաժողովի շրջանակում Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանը հանդես է եկել «Գիտական դիվանագիտություն, հետազոտություններ և միջազգային...
Բուխարեստի Կիբերդիվանագիտության միջազգային 5-րդ համաժողովի շրջանակում Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանը հանդես է եկել «Գիտական դիվանագիտություն, հետազոտություններ և միջազգային համագործակցություն՝ երկակի նշանակության տեխնոլոգիաների ոլորտում» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման հիմնական թեմաներն էին գիտական և նորարարական ոլորտներում դիվանագիտության դերը, երկակի նշանակության տեխնոլոգիաների միջազգային փոխանակման գործում համագործակցության կարևորությունը և այդ տեխնոլոգիաների ազդեցությունը ազգային անվտանգության վրա։
Պանելային քննարկմանը, որը տեղի էր ունեցել Բուխարեստում, որպես բանախոսներ հանդես են գալիս եղել նաև Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլարա Վուլինտիրուն, Ռումինիայում Իսրայելի, Հունաստանի և Մարոկկոյի դեսպանները, ինչպես նաև ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ և փորձագետներ։
Իր խոսքում Տիգրան Գալստյանը ներկայացրել է Հայաստանի միջազգային գործընկերությունը և ձեռքբերումները բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։ Նա նաև ընդգծել է դիվանագիտության կարևոր դերը գործընկեր երկրների միջև անհրաժեշտ վստահության և տեխնոլոգիաների փոխանակման գործում։


